Խորհրդային իշխանության հաստատումը Հայաստանում։ Փետրվարյան ապստամբություն

Խորհրդային Հայաստանը 1920-1922 թվականներին

Կառավարման նոր համակարգի ձևերը

1920թ․ դեկտեմբերի 6-ից իշխանությունը Հայաստանում ամբողջապես անցավ ռուսական II-րդ Կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ Երևան ժամանած ՀՍԽՀ Ռազմահեղափոխական կոմիտեն։ Նոր իշխանությունները, խախտելով դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագիրը, ձևավորեցին միակուսական վարչակազմ։

Հանրապետությունում ստեղծվեցին գործադիր իշխանության նոր մարմիններ՝ ժողովրդական կոմիսարիատներ։ Իշխանության տեղական գործադիր մարմինները հեղկոմներն էին, որոնք նշանակովի էին ու ժամանակավոր։

Читать далее

Հայաստանի Առաջին Հանրապետություն

Հայաստանի պետականության ձևավորումն ու ամրապնդումը

Հայաստանի Հանրապետության հռչակումը

1918թ․ մայիսին թուրքական զորքերը ներխուժել էին Արևելյան Հայաստան և Այսրկովկաս:

Մայիսի 26ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որը վրացիների պնդումով ընդունեց ԱԺԴՀ-ի լուծարման մասին որոշում։ Այդ օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը։

Նույն օրը գումարվեց Հայոց ազգային խորհրդի նիստ։ Վրաստանի անկախությունն ընդունելով, որպես կատարված փաստ՝ Ազգային Խորհուրդն իր վրա վերցրեց հայկական շրջանների նկատմամբ ժամանակավոր կառավարության գործառություն։

Մայիսի 27ին հռչակվեց ԱԿՄՀ-ի անկախության մասին, որն առաջին անգամ անվանվեց Ադրբեջան։

Մայիսի 28ին քննարկումից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը և նոր պատվիրակություն ուղղարկելու Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության անկախության օրը եղավ մայիսի 28ը։

Читать далее

Հայոց ցեղասպանություն

imagesՀայոց ցեղասպանությունը հայ բնակչության համակարգված բնաջնջում և էթնիկ զտում էր, որն իրականացվել էր Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:

Читать далее

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20րդ դարի սկզբին

Սուրբ Առաքելոց վանքի կռիվը

1901թ․ նոյեմբերի 3ին Անդրանիկը, 37 հայդուկներով, 20 զինված գյուղացիներով մտնում են Մուշից հարավ-արևմուտք ընկած Սուրբ Առաքելոց վանքը, և այն վերածում են ինքնապաշտպանական ամրոց:

Ինքնապաշտպանության օրերին, վանքում գտնվողների թիվը՝ հայդուկների հետ միասին, դառնում են 140։ 3 օր անց սկսվում է կռիվը։

Բիթլիսի նահանգապետը, բանակցություններ է սկսում Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Հակոբ Կոտոյան, որոնցից տեղեկանում է, որ իրենց պահանջն է՝

  • ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին
  • զինաթափել և պատժել հայկական գյուղերն ավերող քրդական զինված ավազակախմբերին
  • հայերին վերադարձնել զավթած հողերը
  • վերացնել հայերից տուրք գանձելու քուրդ ցեղապետերի իրավուքները և այն

Պահանջները չկատարելուց հետո, մարտերը վերասկսվում են։

Նոյեմբերի 27ին գիշերը՝ ամբողջ շրջակայքը թուրքական բանակը շրջափակել էին, հայդուկները տեղացած ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված աննկատ վերանում են վանքից։

Читать далее

Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին

Հայկական հարցի միջազգայնացումը

Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և հայկական հարցը

Ռուսաստանն առաջնահերթ համարեց իր դիրքերի ամրապնդումը նախ եվրոպական տարածաշրջանում։ Արևմտյան Հայաստանում գրաված հողերը ռուսական դիվանագետները համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող» տարածք։ 

Читать далее

Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմը

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի ընդարձակ տարածքը 19րդ դարի սկզբին բաժանված էր Էրզրում, Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր և Սեբաստիա նահանգնեի։

Էրզրումի նահանգը ընդարձակ տարածքով և ռազմաքաղաքական նշանակությամբ առանձնանում էր։ Նահանգի կառավարիչ փաշան համատեղում էր կայսրության արևելյան մարզերի զորքերի հրամանատարի՝ սերասկյարի պաշտոնը, կրում էր Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Ապրում էր ավելի քան 40000 հայ։

Читать далее

Հնդկահայ ազատագրական կենտրոնը

Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ ստեղծվել էր խմբակ, որի անդամները 18րդ դարի 70-80թթ․ կատարեցին դիվանագիտական աշխատանք։

Էմինը վերադառնալով Հնդկաստան, շարունակեց իր գործունեությունը։ Էմինը և Մովսես Բաղրամյանը համոզեցին հնդկահայ գործիչների մի մասին, որ առանձ ժողովրդի աջակցության Հայաստանի չի ազատագրվի։ Հետևաբար անհրաժեշտ է միավորվել։

Читать далее

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

Արևելյան Հայաստանի մեծ մասը ենթարկվում էր Իրանին և կազմված էր Երևանին, Նախիջևանին, Ղարաբաղին, Գանձակին և Մակուի խանություններից։ Արևելյան Վրաստանի մեջ էին ներառված Լոռին, Փամբակը, Ջավախքը, Շամշադինը և Ղազախը։

1801թ․ Ռուսաստանին միացվեց Արևելյան Վրաստանը, որով Ռուսաստանի մասը դարձան այդ տարածքում եղած Հայկական շրջանները։

Читать далее

Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին

Պայքարի գաղութահայ կենտրոնները

Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս XVI-XVIIդդ․։ Նրանք զբաղվում էին վաճառականությամբ: XVIIդ․ երկրորդ կեսից հայերը լուրջ մրցակիցներ էին եվրոպական վաճառականների համար։ Անգլական Արևելահնդկական ընկերությունը Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու համար 1688թ․ պայմանագիր են կնքում հայերի հետ, ըստ որի հայերն իրենց ապրանքները իրավունք ունեն փոխադրել անգլիական նավերով։

Читать далее

Զինված պայքարի արդյունքները և Պարսկաստանի նոր քաղաքականությունը

Զինված պայքարի արդյունքները

Պարսկաստանում աֆղանների և թուքրերի դեմ պայքարի գլուխ անցած զորահրամանատար Նադիրին հաջողվում է հաղթանակներ տանել։ Թուրքական պայքարում Նադիրին օժանդակում էին հայկական ուժերը։ Նադիրը այցելում է Էջիածին և ներկա է լինում պատարագին։ Վանքի վերանորոգման համար հատկացնում է հազար թուման, իսկ տաճարը զարդարում է 15կգ կշռող ոսկե ջահով։

Читать далее