Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20րդ դարի սկզբին

Սուրբ Առաքելոց վանքի կռիվը

1901թ․ նոյեմբերի 3ին Անդրանիկը, 37 հայդուկներով, 20 զինված գյուղացիներով մտնում են Մուշից հարավ-արևմուտք ընկած Սուրբ Առաքելոց վանքը, և այն վերածում են ինքնապաշտպանական ամրոց:

Ինքնապաշտպանության օրերին, վանքում գտնվողների թիվը՝ հայդուկների հետ միասին, դառնում են 140։ 3 օր անց սկսվում է կռիվը։

Բիթլիսի նահանգապետը, բանակցություններ է սկսում Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Հակոբ Կոտոյան, որոնցից տեղեկանում է, որ իրենց պահանջն է՝

  • ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին
  • զինաթափել և պատժել հայկական գյուղերն ավերող քրդական զինված ավազակախմբերին
  • հայերին վերադարձնել զավթած հողերը
  • վերացնել հայերից տուրք գանձելու քուրդ ցեղապետերի իրավուքները և այն

Պահանջները չկատարելուց հետո, մարտերը վերասկսվում են։

Նոյեմբերի 27ին գիշերը՝ ամբողջ շրջակայքը թուրքական բանակը շրջափակել էին, հայդուկները տեղացած ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված աննկատ վերանում են վանքից։

Սասունի 1904թ․ ապստամբությունը

Սասունում ընդհանուր ապստամբությունը նախատեսված էր սկսել 1905թ․ ամռանը։

1903թ․ աշնանը, Սասունի հայտնի Գելիեգուզանում ստեղծվեց ինքնապաշտպանության զինվորական մարմին։

1904թ․ հունվարին թուրքերը անցան կտրուկ գործողություններին։ 1904թ․ թուրքական զորքերը գրավեցին Սասունի սահմանները, կտրելով այն Մուշից։

Ապրիլի 1-ին թշնամին հարձակվում է հարավային կողմից։ Թուրքրեը երկու ուղղությամբ գրոհ են սկսում նաև հյուսիսային ճակատից։ Թուրքական հեծելազորը նահանջում է հայերի համառությունից։

Թուրքական հրամանատարությունն առաջարկում է զենքեը վայր դնել, որին պատասխան է ստանում, թե զենքերը վայր կդնեն 1895թ․ մայիսյան ծրագիրը իրականացնելու դեպքում։ Թշնամին վերսկսում է հարձակումը։

Ապրիլի 22ին թշնամին գրավում է հայերի ինքնապաշտպանության վայրը։ Հետո գրավեցին նաև Տալվորիկը։

Սասունի 1904թ․ ապստամբությունն ավարտվեց պարտությամբ, որը ցույց տվեց, որ մասնակի ընդհարումներով հնարավոր չէ լուծել արևմտահայության ազատագրման խնդիրը։

Оставьте комментарий