Սեպտեմբերի 1-Գիտելիքի օր-Ուսումնական տարվա մեկնարկ

Մենք` Սեբաստացիներս գիտենք, որ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի դռները միշտ բաց են։ Եվ այսօր Սեպտեմբերի մեկին-Գիտելիքի օրվա առթիվ` Միջին դպրոցի պուրակում հավաքվեցինք մի խումբ սովորողներով։ Բաց դասի շրջանակներում, ընկեր Լիանայի ներկայությամբ` լուծեցինք տրամաբանական խնդիր, և խաղ խաղացինք։ Չեմ ստի, օրը հիանալի անցավ։ Կարծում եմ որ արդեն կարող եմ ներկայացնել խնդիրը և խաղը։

Խնդիր

Խնդիրը վերցրած և թարգմանված է Քվանտ ամսագրկց։ Խնդիրը պահանջում է վեց փայտիկից սարքել 4 հավասար եռանկյունի։ Սկզբում մտածում էինք հարթության վրա, բայց հետո հասկացանք որ պետք է պատկերը սարքել տարածության մեջ։

Խաղը

Խաղը նույնպես վերցրված է Քվանտ ամսագրից։ Այն լրիվ հիմնված է տրամաբանության վրա։ Այսպիսով` մեզ պետք կգա 25 փայտիկ (հավասարությունը կապ չունի)։ Այդ փայտիկները շարում էինք իրար կողքի։ Խաղը պետք է խաղալ երկու հոգով։ Հերթով քաշում ենք փայտիկները։ Ամեն մի խաղացող իրավունք ունի քաշել 1-4 փայտիկ։ Եվ հաղթում է այն մասնակիցը ով վերցնում է վերջին փայտիկները։ Խաղի ընթացքը հուշում է մասնակիցներին, ինչպես առաջ գնալ և հասնել արդյունքին։

Եվ մեր կրթահամալիրի անփոփոխ սովորություններից մեկն է ամն օրվա համար ունենալ օրվա գիր՝ ինչպես անում է Տիար Բլեյանը, որն էլ անում եմ ես։ Ահա ֆիլմը`