Ուսումնաճանաչողական այց ԱԳՆ

20230616_143659

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում է ուսումնաճանաչողական այցեր Հայաստանի, Արցախի և օտարերկրյա պետությունների ավագ դպրոցների սովորողների համար, սովորողները ծանոթանում են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, ղեկավարման, դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանը։
Հունիսի 16-ին Ավագ դպրոցի մի խումբ հետաքրքրված սովորողներով այցելեցինք ԱԳՆ՝ ուսումնաճանաչողական նպատակով։ Մեզ դիմավորեց և մեր շրջայցը ԱԳՆ շենքում իրականացրեց Հանրային լրատվության և դիվանագիտության վարչության երկրորդ քարտուղար Անուշ Հարությունյանը, ով ամբողջ ընթացքում մեզ փոխանցեց կարևոր և օգտակար տեղեկություններ դիվանագետի աշխատանքի մասին։

Читать далее

Ռուբեն Սևակի թանգարանը

photo_5474279631340290623_yԱյս գեղեցիկ աշնանային օրվա արթիվ, որոշեցինք որ անպայման պետք է գնալ էջմիածին։ Աշունը Երևանում գեղեցիկ է, սակայն Էջմիածնում անմահական էր։ Էջմիածնում էինք Ռուբեն Սևակի թանգարանի այցելության նպատակով։

Թանգարանը ըստ իս ավելի շատ նման էր պատկերասրահի, քանի որ Ռուբեն Սևակի իրերից շատ չնչին մասն է պահպանվել և ուղղարկվել թանգարան։ Այն ու ամենայնիվ, շատ հետաքրքիր էր նայել և՛ նկարներին, և՛ իրերին։

Թանգարանում ցուցադրվում են Սևակի փաստաթղթերն ու ձեռագրերը, ածխանկարները, արևմտահայ նկարիչների կտավները։ Ցուցադրված են Ռուբեն Սևակի կողմից Մայր Աթոռին նվիրված արժեքավոր 200 կտավ։ Ի դեպ կտավների ցանկի մեջ նաև մտնում էին Այվազովսկու 2 նկարները։

Մինչ թանգարան այցելելը ես շատ լավ ու մանրամասն ուսումնասիրել եմ Ռուբեն Սևակի կենսագրությունը, և կարող եմ ասել, որ այս ողջ թանգարանի այցելության ժամանակ ինձ համար նորություն էր միայն այն, որ նա կապված է եղել արվեստի հետ։ Բավականին հետաքրքիր էր թանգարանում Այվազովսկու նկարները տեսնել՝ ես հաստատ չէի սպասում, որ այստեղ կհանդիպեմ։ Համենայն դեպս շատ հետաքրքիր էր նաև կենսագրության մեջ մի քանի հավելումներ լսել գիդի կողմից։ Նշեմ, որ թանգարանը գեղեցկացնում էին այդ 200 կտավները, քանի որ կարելի էր նաև ծանոթանալ այն ժամանակվա արվեստին, նկարիչների նկարներին և համեմատություն կազմել հիմիկվա նկարիչների հետ։

Ճափորդություն դեպի Արատես

Սեպտեմբերի 21ին Ս․Երորդության բակից շարժվեցինք դեպի Արատես։ Ճանապարհը երկար էր, սակայն այդ ընթացքում հասցրեցինք այցելել Ս․Կարապետ եկեղեցի, որտեղ մեզ պատմեցին այդ եկեղեցու պատմությունը։ Հասանք կեսօրին։ Եղանակը բավականին ցուրտ էր՝ անձրևոտ։ Այդ պատճառով մնացած ժամանակը անց ենք կացրել տան մեջ, շփվելով միմյանց հետ։ Այդ երեկոյի ընթացքում նաև հասցրեցինք խաղալ սեղանի խաղեր։

Առավոտյան նախավարժանքից և նախաճաշից հետո պատրաստվեցինք քայլարշավի։ Գնալու էինք Արատեսի ջրամբար։ Քայլարշավը տևեց մոտ մեկ ու կես ժամ։ Ջրաբար հասնելուց առաջ, նկարեցինք շատ գեղեցիկ Արատեսյան տեսարաններ, որը բնութագրում էր իսկական աշունը։

Երբ հասանք ջրամբար, արագ նկարվեցինք և հետ իջանք։ Երկար մնալ չէինք կարող, քանի որ անձրև էր գալու։ Ճանապարհին հետ գալուց հավաքեցինք մասուր և անթառամ։ Այս բերքահավաքով պատրաստեցինք համեղ թեյ, որը շատ օգտակար էր այդ ցուրտ եղանակին։

Մնացած ժամանակը նույնպես անցակցրինք տանը, խաղալով, նկարելով, երգելով և նվագելով։ Չէր կարելի չնկարել և չտալ թղթին այն ինչը Արատեսում կատարվում էր։ Այդ մառախուղը, անձրևոտ եղանակը և դեղնած տերևները դարձան մի հիանալի աշնանային կոմպոզիցիա։

Արդեն վերջին օրն էր՝ սեպտեմբերի 23ը։ Պետք է պատրաստվեինք՝ հավաքեինք իրերը, տները։ Վերջին օրվա ընթացքում չհասցրեցինք ինչ-որ տեղ գնալ, բայց մնալ տանը և վայելել Արատեսյան վերջին ժամերը այդքան էլ ձանձրալի չէր։ Խմբով խաղացինք սեղանային խաղեր և տեղի ունեցան քննարկումներ։ Ցերեկը եկավ ավտոբուսը և միասին հետ եկանք Երևան։

Շատ տպավորված եմ այս ճամփորդությամբ, քանի որ այն ցույց տվեց իսկական աշունը և իր եղանակը։

Ճամփորդություն դեպի Վաղաշեն /օգոստոսի 24-26/

Օգոստոսի 24-26՝ մեր դասարանով և Վարսեր դպրոցի սովորողներով գնացինք Վաղաշենի բնապահպանական ճամբար։ Սա արդեն 13-րդ հերթափոխն էր։

Առավոտյան ժամը 8-ին շարժվեցինք Սուրբ Երորդության բակից։

Հասնելով տեղ սկսեցին տեղավորվել վրաններում։ Վրանում քնելը ինձ համար արդեն նորություն չէր(ինչպես նաև տարածքը, որտեղ մենք անց կացրեցին այս 3 օրերը), քանի որ ես այնտեղ եղել եմ նաև օգոստոսի 6-8 Վաղաշեն ճամբարի ժամանակ։

Մինջև մենք մի փոքր խաղացինք, գնացինք ափ ետ եկանք եղավ ժամը 17:00: Այդ ժամին մենք պետք է ունենային հանդում խարույկի մոտ Տիար Բլեյանի և Արսեն Աղաջանյանի հետ, քնարկելով Վաղաշենի բնապահպանության մասին։

Տեսանյութը կարող եք դիտել ընկեր Հասմիկի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/100001886828084/videos/2395627177237589/

Իհարկե օրերի ընդհացքում չենք մոռացել նաև տարածքի մաքրումը։

Օրերի ընդհացքում մենք մի խումբ հավաքեցինք և գնացինք անտառում զբոսնելու։ Անտառը այդքան էլ մեծ չէր և անտառի մի ծայրից դեպի մեր ճամբար հասնելու համար պետք էր ընդհամենը 10-15 րոպե։ Անտառում շատ հետաքրքիր արկածների հանդիպեցինք և հետ եկանք ճամբար։

Ահա մեր այս եռօրյա ճամփորդության տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=Dm2KaERw7UA

Քաղաքային թափառումներ Տիար Բլեյանի հետ

Այսօր Տիար Բլեյանի, Արևիկ Ներսիսյանի և Լուսինե Սարգսյաին շնորհիվ բացահայտեցինք մեր քաղաքը։

Դպրոցից գնացինք դեպի Իսակով փողոցի հուշարձանը։ Տիար Բլեյանը մեզ փոխանցեց շատ տեղեկություններ հուշարձանի մասին։ Այնտեղ Թումանյանի բանաստեղծություններից «Իմ երգը» ասելով շարժվեցինք դեպի Հրազդանի քարանձավ։ Ճանապարհը դժվար էր, բայց հաղթահարելի։ Այնուհետև գնացինք Հաղթանակի կամուրջ, որը անցնելով՝ շարժվեցինք Հրազդանի կիրճ։ Այցելեցին Մանկական երկաթուղի, հանգստացանք և շարունակեցինք ճանապարհը։ Կոնդի միջով հասանք դպրոց։

Այս ճամփորդության ընթացքում մենք շատ բան իմացանք մեր քաղաքի մասին։ Մեր քաղաքը ուսումնասիրելու համար պետք է թափառել քաղաքում։ Իմ կարծիքով այս քայլքի ընթացքում հասկացա, որ նախևառաջ քայլելը օգտակար է մարդու համար, ինչպես նաև շատ լավ է տեղեկացված լինելը, քաղաքը լավ ճանաչելը։ Չէր նկատվում, թե ինչպես էինք մի տեղից տեղափոխվում դեպի մյուսը։ Ես շատ գոհ եմ այս ճամփորդությունից և ուզում եմ, որ կրկնենք այն:

Ճամփորդություն դեպի Բյուրականի աստղադիտարան և Ամբերդ ամրոց

Իմ կարծիքով մարդիկ կան ովքեր երազել են տեսնել աստղերին, ինչպես անում են աստղագետները: Եվ այդ իսկ պատճառով Հայաստանում ստեղծվել է Բյուրականի աստղադիտարանները: Առաջանում է հարց, ի՞նչու աստղադիտարանները այլ ոչ թե աստղադիտարանը: Դե իհարկե էլ չասեմ Ամբերդի ամրոցի մասին: Բայց ամեն ինչ իր հերթին 🙂 Իսկ հիմա մի փոքր ներկայացնեմ մեր ճամփորդության մասին 😀

Սեպտեմբերի 7-ին մի խումբ սովորողներով շարժվեցինք դեպի Բյուրականի աստղադիտարան: Դա մեր առաջին կետն էր ճամփորդության ծրագրի մեջ: Այնտեղ նաև մտանք Վիկտոր Համբարձումյանի տուն թանգարանը: Այստեղ առաջանում է հարց, իսկ ո՞վ էր Վիկտոր Համբարձումյանը: Նա հայտնի աստղագետ, ֆիզիկոս, մաթմեմատիկոս էր, ով ստեղծել է Բյուրականի աստղադիտարանը: Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թվականի սեպտեմբերի 18-ին: Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան: Նկատելով երեք տարեկան Վիկտորի թվերի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը, հայրը ավելի լրջորեն էր սկսել դրան վերաբերվել: Ասում են նաև որ Համբարձումյանի տուն էր եկել Մարտիրոս Սարյանը և մնացել էր այնտեղ երկու ամիս: Այդ երկու ամսվա ընթացքում նա նկարել էր բազմաթիվ նկարներ: Սարյանը երկու ամսից հետո գնում է և թողնում է ներկերը Համբարձումյանի տանը:

Սկսենք արդեն աստղագիտարանի պատմությունը: Բյուրականի աստղադիտարանը ստեղծվել է 1946 թվականին: ZTA-2.7 աստղադիտարանի կառուցումը տևել է երկու տարի: Նշեմ նաև որ ZTA-2.7 Բյուրականի աստղադիտարանների մեջից ամենամեծն է: Ինչպես նշել էի աստղադիտարանները մի քանիսն են: Ի՞նչու: Հիմա կբացատրեմ: Բան այն է որ աստղադիտարանները 12-ն են: 12-ից երկուսը զբոսաշրջության համար են: Իսկ մնացածները բացահայտություններ կատարելու համար են: Դե երևի այսքանով սահմանափակվենք աստղադիտարանի մասին:

Բայց ո՞վ է ասել որ այստեղ պետք է վերջանա մեր ճամփորդությունը: Եթե հիշում եք մենք դեռ Ամբերդ էլ ենք այցելել:

Ամբերդ բարցրանալուց շատ հոգնեցինք: Բայց երբ հասանք տեղ արդեն հիանում էինք տեսարանով և նկարվելով:Օ Այնտեղ շատ գեղեցիկ էր: Մեզ միայն մնում էր հիանալ այդ գեղեցկությամբ: Նկարվելուց և լավ նայելուց հետո, մենք իջանք ամբերդից և գնացինք կից եկեղեցին: Եկեղեցին շատ գեղեցիկ էր և նաև այնտեղ շատ հետաքրքիր էր ժամանակ անց կացնելը: Եկեղեցուց հետո ես նստած ամբողջ ճանապարհին տպավորություններովս կիսվում էի բոլորի հետ:

Իհարկե վերջում մենք վերադարձանք մեր սիրելի դպրոցը: Դե և այսքանով վերջ:

Ճամփորդություն դեպի Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի

Սեպտեմբերի 23-ին մեր ճամփորդությունը սկսվեց Հարավային դպրոցի բակից: Առավոտյան ժամը 9-ին, մեր սիրելի ուսուցիչների հետ միասին, արշավի համար անհրաժեշտ պարագաներով՝ ուսապարկով, ուտելիքով ,ջրով, արևային գլխարկներով, մեքենայով շարժվեցինք դեպի Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցին գտնվում է Արզաքան գյուղի մոտ: Արզաքան գյուղից ոտքով շարժվեցինք դեպի եկեղեցի: Հաղթահարեցինք շատ դժվար բարձրունք, բայց շատ բարձր տրամադրությամբ: Երբ մենք հոգնում էինք, մեզ ոգեվորում էին ընկեր Հասմիկն ու ընկեր Շուշանը: Հասանք եկեղեցի և ընկեր Հասմիկը պատմեց եկեղեցում մասին մի պատմություն <<Շատ դարեր առաջ երբ մարդիկ այս եկեղեցին կառուցում էին, նրանք չէին կարողանում բարձրացնել այդ ծանր քարերը: Այդ պահին գալիս է մի արջ, մարդիկ խուճապի են մատնվել, իսկ արջը նրանց սկսել է օգնուել՝ ծանր քարերը բարձրացնելով: Երբ եկեղեցին կառուցելուց հետո երբ արջը սատկել է, մարդիկ ի պատիվ արջի դրեցին  քանդակած արջի գլուխը>>: Եկեղեցու և դրսում և ներսում կային հետաքրքիր խաչքարեր: Ես ինձ լավ էի զգում եկեղեցում և կարծես թե ես եղել էի այդ եկեղեցում: Սկսեցինք իջնել մեր հաղթահարած բարցրունքը, որն ավելի դժվար էր քան բարձրանալը: Ճանապարհին մենք կերանք մեր բերած ուտելիքները և շարժվեցինք դեպի մեր մեքենան, բայց մեր ջուրը վերջացավ և մենք ծարավ էինք: Արզաքան գյուղում պատահական դուռ խփեցինք և ջուր խնդրեցինք: Մարդիկ մեզ սիրով ջուր տվեցին: Շնորհակալություն բարի մարդկանց: Մենք շատ տպավորված վերադարցանք տուն:

Օրը շատ լավ անցավ, որի համար շնորհակալ եմ ընկեր Հասմիկին և ընկեր Շուշանին:22052620_1930327873892566_484243761_n21979212_1930327913892562_1819532259_n21984394_1930327867225900_1334347540_n