Հայաստանի Առաջին Հանրապետություն

Հայաստանի պետականության ձևավորումն ու ամրապնդումը

Հայաստանի Հանրապետության հռչակումը

1918թ․ մայիսին թուրքական զորքերը ներխուժել էին Արևելյան Հայաստան և Այսրկովկաս:

Մայիսի 26ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որը վրացիների պնդումով ընդունեց ԱԺԴՀ-ի լուծարման մասին որոշում։ Այդ օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը։

Նույն օրը գումարվեց Հայոց ազգային խորհրդի նիստ։ Վրաստանի անկախությունն ընդունելով, որպես կատարված փաստ՝ Ազգային Խորհուրդն իր վրա վերցրեց հայկական շրջանների նկատմամբ ժամանակավոր կառավարության գործառություն։

Մայիսի 27ին հռչակվեց ԱԿՄՀ-ի անկախության մասին, որն առաջին անգամ անվանվեց Ադրբեջան։

Մայիսի 28ին քննարկումից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը և նոր պատվիրակություն ուղղարկելու Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության անկախության օրը եղավ մայիսի 28ը։

Բաթումի պայմանագիր

1918թ․ մայիսի 11ին Բաթումում վերսկսված բանակցություններում թուրքական պատվիրակությունը գլխավորում էր Խալիլ բեյը։

1918թ․ մայիսի 30ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթում և դիմեցին Խալիլ բեյին բանակցությունների նպատակով։ Եթե մայիսի 27ին Խալիլ բեյը հայտարարում էր, թե այդպիսի մարմին չի ճանաչում, ապա Հայաստանի փաստացի անկախություն հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո ստիպված էր նստելու բանակցությունների։

1918 հունիսի 4ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր։ Դրանով օսմանյան կառավարությունն ճանաչեց Հայաստանի անկախությունը։

Բաթումի հաշտության պայմանները Հայաստանի համար ծանր էին։ Թուրքիային էր անցնում Կարսը՝ իր շրջակա գավառներով, Երևանի կեսը, Ալեքսանդրապոլը և երկաթուղին՝ մինչև Ջուլֆա։ Պայմանագիրը տևեց մի քանի ամիս։

Իշխանության մարմինների ստեղծումը

Անկախությունից հետո Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը սկսեց ձևավորել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ։

Մինչև նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ Երևան, կարգուկանոն հաստատելու ուղղությամբ աշխատանք էր կատարվել Երևանի հայոց ազգային խորհուրդը և նահանգի դիկտատոր Արամ Մանուկյանը։

Երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունը կոչվեց Հայաստանի խորհուրդ։ Նրա 46 անդամներից, 18-ը դաշնակցական էին, 6-ական անդամներ ունեին ՀԺԿ-ն, Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը և ՀՀ-ում ապրող մուսուլմանները։

Բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կոչվում էր մինիստրների խորհուրդ։ 1918թ․ հունիսի 7ին նախագահ ընտրվեց Հովհանես Քաջազնունին։

1919թ․ հունիսի 21-23ին տեղի ունեցան ՀՀ խորհրդարանի ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունեին 20 տարին լրացած քաղաքացիները։

Ընտրվեց 80 խորհրդարանի անդամ, որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսէռ, 1-ը անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթար, 1-ը՝ եզդի։

ՀՀ տարածքը հասավ 70 հազար քառ․ կլիոմետրի՝ 2մլն բնակչությամբ։

Զինանշանի մասին օրենքը հայտարավեց 1920թ․ հուլիսի 23-ին(Թամանյան և Կոջոյան)։

Оставьте комментарий