Սյունիքի հայկական իշխանությունը

Զինված պայքարի սկիզբը Սյունիքում․ Դավիթ բեկ

Հայ ազատագրական ուժերը Սյունիքում անհրաժեշտ չափով համախմբված չէին, իսկ շրջակա պարսկամետ իշխանները զգալի ուժ էին ներկայացնում։ Վրաց ազատագրական ուժերի հետ կապ հաստատելու համար Սյունիքից Վրաստան էր մեկնել հայ առևտրական Ստեփանոս Շահմուրյանը։ Նրա խնդրանքով է, որ Վախթանգ VI բանակում ծառայած հայ զինվորականները՝ 1722թ․ Դավիթ բեկի գլխավորությամբ ուղարկվեցին Սյունիք։ Նրանք հաստատվեցին Շինուհայրում և իրենց շուրջը համախմբեցին տեղի հայկական զինված ուժերը։ Դավիթ բեկի գլխավորությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ։ Մխիթարին նշանակեց զորքերի սպարապետ, իսկ զորաջոկատների հրամանատարներ դարձան տեր Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ։

Читать далее

Ազատագրական զինված պայքար Արցախում

Ռազմաքաղաքական իրադարձությունը Հայաստանում և Այսրկովկասում։ Ռուսների Կասպիական արշավանքը։

Պարսկահպատակ ժողովուրդները, այդ թվում և հայերը, հարմար առիթի էին սպասում՝ ցնցելու պարսից տիրապետությունը։ Պարսկաստանի դեմ առավել եռանդով գործում էին աֆղանները, որոնց հաջողվեց գրավել 1722թ․ երկրի մայրաքաղաք Սպահանը։

Ռուսաստանը որոշեց օգտագործել հարմար առիթը և գրավել Կասպից ծովի արևմտյան և հարավային ափամերձ տարածքները։ Պետրոս I-ը Վրաստանի թագավոր Վաղթանգ VI-ին առաջարկեց միանալ հակապարսկական պայքարին։

Читать далее

Ազատագրական պայքարի նոր փուլը

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի աշխուժացման նախադրյալները

17-րդ դարի երկրորդ կեսը հայոց պատմության մեջ նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։

Հայաստանի ազատագրության համար աշխուժացմումն ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալներից էր հայերի կորցրած անկախ պետականության վերականգման զգացողությունը։ Հայ ժողովրդի մեջ առևտրաարվեստական խավի զարգացումը բերեց առևտրական բուրժուազիայի առաջացմանը։ Արտաքին գործոնների թվում էին Օսմանյան կայսրության թուլացումը։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց սպառնում էր օսմանյան Թուրքիան, հզորանալով, պայքար էին սկսել այդ կայսրության դեմ։

Читать далее

Կիլիկիան Հայաստանի պետական կարգը

1563450941_8149363Կիլիկիայի պետական կարգի գլխավոր մարմինը Արքունիքն էր։ Նրա մեջ մտնում էին 3 կառույցներ՝ Արքունիքի խորհուրդ, գործակալություններ և գլխավոր դատական ատյան։ Գլխավոր դատական ատյանը դատական իշխանություն էր, որի մեջ մտնում էին ոստիկանությունը, դատարանը, սահմանական դատարանը։

Խորհուրդը նախարաների խումբ էր, որոնց հետ թագավորը քննարկում էր իր բոլոր որոշումները։ Թագավորը իրանվունք չուներ առանց Խորհուրդի հետ քննարկելու որոշում կայացներ։

Գործակալություններն էին՝

  • Թագադիր ասպետներ-կազմակերպում էին թագադրության միջոցառումները, թագադրում էին։
  • Խնամակալություն(պայը)-թագավորի առաջին խորհրդականն էր։ Պայը կարող էր փոխարինել թագավորին, եթե վերջինս երկրում չէ, կամ մահացել է և չունի ժառանգ։ Պայը նաև մեծացնում է թագավորի ժառանգին՝ դասվանդում, դաստիրակում։
  • Սենեկալ-տնօրինում էր Արքունիքի ծախսերը և եկամուտները, պալատի տնտեսությունը։
  • Կանցլեր-քարտուղար, ինչպես նաև վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, շնորհագրերը։
  • Սպարապետություն(բանտատաբլ)-զբաղվում է պատերազմական գործերով՝ բանակով։
  • Սպասալարություն-հեծելազորի հրամանատար։
  • Մարաջախտություն-զբաղվում է տնտեսական, զենքի և զինամթերքի մատակարարումով։

Խաչակրաց արշավանքների

640px-Baldwin_of_Boulogne_entering_Edessa_in_Feb_1098Խաչակրանց արշավանքները արևմտաերվրոպական երկրների ռազմական արշավանքներն էին Միջերկրական ծովի արևելյան ափերը գրավելու համար։ Այս արշավանքների կատարվում էին կրոնական պատերազմների տակ, քանի որ եվրոպացիները Արևելք էլին մեկնում Հիսուսի գերեզմանը մուսուլմաններից ազատագրելու և հեթանոսներին քրիստոնեացնելու համար։

Խաչակրաց արշավանքների կազմակերպման մեջ մեծ դեր խաղաց հռոմեակաթոլիկական եկեղեցին։ Նրա շնորհիվ արշավանքները տրվեցին կրոնական բնույթին։ Եկեղեցին հավատացյալներին մեկնեց Արևելք գրավել Երուսաղեմը և ազատագրել գերեզմանը։ Արշավանքների միջոցով պապականությունը իրեն էր ենթարկում բյուզանդական եկեղեցին և կաթոլիկություն տարածել Արևելքում։ Ծանր իրավիծակում գտնվող Բյուզանդիան օգնություն խնդրեց Արևմտյան Եվրոպայից։

1071թ․ Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիները պարտություն կրեցին և գրավվեց Ասորիքը, Պաղեստինը և Փոքր Ասիայի մի մասը։ Բալկանյան թերակղզի ներթափանցած պեչենեգները սպառնում էին Կոստանդնուպոլսին։ Ալեքսիոս I-ը օգնության համար դիմեց Ուրբանիոս II պապին։ Կլերմոն քաղաքում 1095թ․ հրավիրված եկեղեցական ժողովում պապը կոչ արեց մեկնել Արևելք։ Սկսվեց խաչակրաց առաջին արշավանքը։

Читать далее

Բագրատունյաց Հայաստանի վերելքը

Աշոտ երկրորդին(914-928), փոխարինեց եղբայր Աբասը(928-953)։ Աբասը լինելով Կարսի կառավարիչ, երկրի մայրաքաղաքը Երազգավորսից տեղափոխեց Կարս։ Աբասը 948թ․ Անանիա Մոկացու միջոցով Ախթամարից տեղափոխվեց Կարս և կառուցեց Առաքելոց եկեղեցին։

Աբասին փոխարինեց Աշոտ երրորդը(953-977)։ Իր բարեգործության շնորհիվ ստացավ Ողորմած տիտղոսը։ Աշոտը 961թ․ մայրաքաղաքը տեղափոխեց Անի։ Թագադրվեց Անիում։ Անին շրջապատված լինելով երեք կողմից Ախուրյան գետով ուներ ամուր դիրք։ Խոսրովանուշի համար կառուցվեց Աղպատի և Սանահինի վանքերը։

Սբատ II Տիեզերակալ(977-990)։ Աշոտը կառուցել էր Անի քաղաքի պարիսպների առաջին շարքը, ապա Սբատի օրոք կառուցվեց երկրորդ շարքը։ Սբատը 987թ․ վերջնականապես վերացրեց Հայաստանում արաբական կենտրոնը Դվինի Ամիրայությունը։

Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական գագաթնակետին հասավ Գագիկ I(990-1020) օրոք։ Մինչ Գագիկ I գահակալումը Հայաստսնի տարածքում կային մի քանի փոքր և մեծ ինքնուրույն, կիսանկախ իշխանություններ և թագավորություններ։ Գագիկ I դրանց ստիպեց ընդհունել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկ I կրում էր Շահնշահ տիտղոսը։

1001թ․ Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինը ապստամբեց Գագիկ I դեմ։ Վերջինս ոչ միայն խլեց նրա ամբողջ հողերը, ալև նրան զրկեց թագավորի տիտղոսից։ Դավիթը ի վերջո զղջաց և ներում հայցեց Գագիկից։

988թ․ Հայաստան ներխուժեցին Ատրպատականի արաբական զորքերը, որոնք սկսեցին ավիրել երկիրը։ Հայ-վրացական միացյալ զորքերը Ծումբ գյուղի մոտ հաղթեցին արաբներին։ Վերջիներս վերջնականապես հրաժարվեցին Հայաստանը և Վրաստանը նվաճելու իրենց մտադրությունից։

Անին իր շքեղությանը հասավ Գագիկ առաջինի օրոք, ով Անիում կառուցեց Մայր տաճար կաթողիկե և Զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին։ Այս կառույցների ճարտարապետը Տրդատն էր։

Հելլենիստական Հայաստան․ մշակույթը և կրոնը

Նախ և առաջ ի՞նչ է հելլենիզմը։

«Հելլենիզմ»-ը թարգմանաբար նշանակում է հունաբանություն։

Հելլենիզմ տերմինը օգտագործել է գերմանացի պատմաբան Դրոյզենը, որը հասկացվում էր «հունական պետականության տարածումը»։ Ավելի ուշ բառը մեկնաբանվել է որպես քաղաքական կամ տնտեսական ազդեցություն։ Այն նույնիսկ ցույց է տվել պատմական ժամանակաշրջան: Ընդունված է ժամանակաշրջանի ավարտ համարել մ․թ․ա․ 30, երբ Հռոմը նվաճել էր Եգիպտոսը։

Հելլեիզմի պատմությունը

Ալեքսանդր Մակեդոնացին Աքեմենյան Պարսկաստանից կործանումից հետո, սկսեց տարածել հելլենիզմը։ Արևելքի երկրներում տարածվում է հունարենը և մշակույթի ջանքերով ստեղծվում է հելլենիզմը։

Բնականաբար հելլենիզմը փոփոխություններ է թողել ա՛խարհի բնագավառների վրա։ Դրանցից են կառավարման փոփոխությունը, որովհետև ստեղծվեց հելլենիստական միապետություն։ Զարգացան նաև գիտության ոլորտները

Читать далее

Հարց, որը կպահանջի պատասխանողից քննադատողական, վերլուծական միտք, կունենա օրինաչափություն և հարցի մեջ կլինի պատմական թիվ և դեպք։

Ե՞րբ է քրիստոնեությունը հռչակվել որպես պետական կրոն, արդյո՞ք Գրիգորը և Տրդատը կարողացել են շատ կարճ ժամանակում քրիստոնեություն ընդունել, և արդյո՞ք նրանք դա կարողացել են անել առանց կորուստների’ խաղաղ ճանապարհով, և արդյո՞ք գոյություն ունի քրիստոնեությունը հիմա։

Քրիստոնեության հռչակումը պետական կրոն

Հայոց Աբգար թագավորի օրոք և հաջորդ տարիներին Քրիստոսի տասներկու աշակերտներից Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ Հայոց աշխարհում ավետվում է քրիստոնեական ուսմունքը։ I դարում նրանց կողմից դրվում են Հայ առաքելական եկեղեցու հիմքերը։ Քրիստոնեական համայնքենրը հայտնի էին Մեծ Հայքում՝ Ծաղկանց լեռներում, Արարատ լեռան շրջակայքում, Սյունյանց նահանգում՝ Թանահատի վանքի տարածքում և այլ վայրերում։

III դարի երկրորդ կեսից Հայաստանի համար քաղաքական և կրոնական իրադարձությունները պայմանավորված էին Սասանյան Պարսկաստանի նվաճողական քաղաքականության դեմ հայ ժողովրդի դիմակայությանը։ Հայոց գահին Սասանյանները նշանակում էին իրենց թագաժառանգներին։ Այդ խանռաշփոթ շրջանում մոգերը քանդում էին հայոց հեթանոսական պաշտամունքի շինությունները։

Հոգևոր և քաղաքական ոլորտներում հայ ժողովրդի ինքնիշխանության և ազգային արժեքների պաշտպանությունը անհրաժեշտություն էր դարձնում քրիստոնեության պետականորեն ընդունումը։

Երբ Տրդատը վերադառնում է Հայաստան իր մոտ ծառայության է անցնում Գրիգորը։ Տրդատը Եկեղյաց գավառում՝ Անահիտ աստվածուհու տաճարում, զոհեր մատուցելիս նկատել էր, որ Գրիգորը չի մասնակցում արարողությանը։ Իմանալով, որ նա Անակի որդին է և քրիստոնյա է, Արտաշատ վերադառնալուց հետո արքան հրամայում է Գրիգորին փակել ստորգետնյա բանտում՝ Խոր Վիրապում, որտեղ մնում է 13 տարի։

Հռոմից Հայաստան էին փախել Հռիփսիմեի և Գայանեի գլխավորած քրիստոնյա կույսերը։ Տրդատը սիրահարվել էր Հռիփսիմեին, սակայն մերժվել էր նրա կողմից։ Այդ ամենը խորապես ցնցել էր Տրդատին, և երբ վեցերորդ օրը նա ցանկացել էր որսի գնալ, ծանր հիվանդացել էր։ Նրա քրոջը՝ Խոսրովիդուխտին, տեսիլք էր երևացել, որ Տրդատին կարող է բուժել միայն Գրգիորը։ Տրդատի հրամանով Գրգորին ազատում են և նա բուժում է բոլորին։ Այնուհետև Գրիգորը սկսում է քրիստոնեական քարոզչությունը։

Տրդատ III Մեծի հրամանով Հայոց աշխարհի բոլոր կողմերից Վաղարշապատ եկած զորքը Գրիգոր Լուսավորիչին կարգում են քահանայապետ։ Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիա Մաժակ քաղաքը։ Այնուհետև նա վերադառնում է Հայաստան։ Բագավանում՝ Նպատ լեռան ստորոտում, Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատվիրակներով դիմավորում են Գրիգորին։ Լուսաբացին նա արքունիքին, զորքին և ժողովրդին Արածանիի ջրերում մկրտում է։ Այդպես 301թ․ քրիստոնեությունն աշխարհում առաջինը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։