Հնդկահայ ազատագրական կենտրոնը

Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ ստեղծվել էր խմբակ, որի անդամները 18րդ դարի 70-80թթ․ կատարեցին դիվանագիտական աշխատանք։

Էմինը վերադառնալով Հնդկաստան, շարունակեց իր գործունեությունը։ Էմինը և Մովսես Բաղրամյանը համոզեցին հնդկահայ գործիչների մի մասին, որ առանձ ժողովրդի աջակցության Հայաստանի չի ազատագրվի։ Հետևաբար անհրաժեշտ է միավորվել։

Հնդկահայերը որոշում են 12000 ռուփի տրամադրել՝ Հայաստանի ազատագրման բանակ ստեղծելու նպատակով։

Հայաստանի ազատագրումը ըստ Շահամիրյանի պետք է իրականացվի օտար լծի դեմ համաժողովրդական ապստամբության շնորհիվ, որը պետք է գլխավորեն Արցախի մելիքները և Էջմիածնի հոգևորականները։ Օժանդակություն կարող էին ստանալ Վրաստանից և Ռուսաստանից։

1771թ․ հիմնում է Մադրասում տպարան և 1772թ․ տպագրում է «Նոր տետրակ, ոչ կոչի յորդակ» և «որոգայթ փառաց» գրքերը Շահամիրյանը ուղարկում է ոչ միայն Սեմիոնին, այլև Արցախի մելիքներին, Հովհանեսին, Հերակլ II-ին։ Գրքում ներկայացվում է հայերի անցյալը, քննադատում է միապետական կարգը և առաջարկում է ստեղծել սահմանադրություն

Հերակլին նա առաջարկում էր Վրաստանում կատարել բարեփոխումներ, և օգնելու նպատակով Շահամիրյանը թանկարժեք նվերներ ուղարկեց։ Վրաց թագավորը Լոռին նվիրաբերեց Շահամիրյանին և նրան շնորհեց իշխան։

Օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից կազմված փոխանորդներից։

Շահամիրյանի նախագծով՝ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք էր հռչակվեր հանրապետություն՝ խորհրդարանական կառուցվածքով։ »Անհրաժեշտ էր համարում տեղակայել 6 հազար ռուսական զորք։

Աս ծրագիրը ռուսական իշխանության կողմից չի քննարկվել։

Оставьте комментарий