Զինված պայքարի արդյունքները և Պարսկաստանի նոր քաղաքականությունը

Զինված պայքարի արդյունքները

Պարսկաստանում աֆղանների և թուքրերի դեմ պայքարի գլուխ անցած զորահրամանատար Նադիրին հաջողվում է հաղթանակներ տանել։ Թուրքական պայքարում Նադիրին օժանդակում էին հայկական ուժերը։ Նադիրը այցելում է Էջիածին և ներկա է լինում պատարագին։ Վանքի վերանորոգման համար հատկացնում է հազար թուման, իսկ տաճարը զարդարում է 15կգ կշռող ոսկե ջահով։

1735թ․ հունիսին պարսկական և օսմանյան զորքերի միջև տեղի ունեցավ ծանր մարտ Եղվարդ գյուղի մոտ, որտեղ օսմանցիները ծանր պարտություն կրեցին։

Թուրքական հրամանատարոթյունը դուրս բերեց զորքերը Այսրկովկասից։ 1736թ․ Էրզրումում Պարսկաստանի և Թուրքիայի միջև կնքվեց պայմանագիր, որով Թուրքիան կրկին ճանաչում էր Պարսկաստանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։ 1736թ․ Նադիրը հռչակվեց Պարսկաստանի նոր շահ։

Հայկական ինքնավարությունը Արցախում․ Խամսայի մելիքություններ

1736թ․ Նադիրը Ղարաբաղի բեկլարբեկությունը բաժանեց երկու մասի՝ Գանձակի խանությունից անջատելով Արցախը և դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Արցախի մելիքությունը սկսեցին անվանվել Խամսայի մելիքություններ։ Կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը։

Յուրաքանչյուր մելիք ուներ իր զորքը,որ կարող էր հասնել 1000-1500 զինվորի։ Նադիրի մահից հետո հայ մելիքները հաջողությամբ խափանում էին Արցախի հարևանությամբ հաստատվելու մահմեդականների բոլոր փորձերը։

Սևանի հարավարևելյան մասում իշխող Մելիք-Շահնազարյան տոհմի ներկայացուցիչները Նադիրի իշխանության տարիներին ամրապնդեցին իրենց դիրքերը։

Արցախի ինքնավարությունը մարմնավորում էր նաև հոգևոր իշխանությունը՝ Գանձասարի կաթողիկոսությունը։

Оставьте комментарий