ՀՀ Սահմանադրություն

Սահմանադրություն

Սահմանադրություն պետության հիմնական օրենք, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։

«Քաղաքագիտություն» առակայի շրջանականերում, կարևորեցինք «ՀՀ Սահմանադրության» ուսումնասիրությունը։ Այս թեմայի շուրջ տարբեր քննարկումներ ունենալով, առանձնացրել եմ առաջին և երկրորդ գլուխներից, ինձ առավել հետաքրքիր կետերը։

-Գլուխ 1, Սահմանադրական կարգի հիմունքներ
-Հոդված 1-22

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Տվյալ հոդվածը ընդգծում է այն գաղափարը, որ որոշումներ կայացնելու աղբյուրը ժողովուրդն է, այլ ոչ թե առանձին խմբերին կամ անհատներին։ Այդ որոշումները կայացնելու համար ժողովուրդը իրականացնում է ազատ ընտրություններ և հանրաքվեներ։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ծառայում են որպես գործիք, որոնց միջոցով ժողովուրդն արտահայտում է իրենց պահանջը և կամքը։ Իշխանության նկատմամբ այս մոտեցումը կարևոր է կառավարման հարցում քաղաքացիների մասնակցությունը, ինչը նպաստում է ժողովրդավարության զարգացմանը։

-Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
-Հոդված 23-50․

Հոդված 25.2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 29. Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

-Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
-Հոդված 35-50

Հոդված 37.

1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 42. 1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Оставьте комментарий