Հանդիպում Արթուր Սաքունցի հետ

IMG_7239Մարդու իրավունքների միջազգային օրվա շրջանակում դեկտեմբերի 11ին նախաձեռնվեց քննարկում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, Վանաձորի մամուլի ակումբի նախագահ Արթուր Սաքունցի հետ։ Քննարկման թեման էր՝ Երեխաների իրավունքները և մարտահրավերները։ 

Հանդիպմանը մասնակցում էին ավագ դպրոց-վարժարանի և միջին դպրոցի հետաքրքրված սովորողները։

Իրավապաշտպանը սկզբում ներկայացրեց մեզ Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված «Մարդու իրավունքի» մասին կոնվենցիան։ Այս փաստաթղթի ներկայացման նպատակն էր, հասկանալ ինչո՞ւ ստեղծվեց առանձին «Երեխաների իրավունքի» մասին կոնվենցիան։ Տվյալ հարցի շուրջ կարճ քննարկումը հասկացրեց մեզ, որ երեխաները համարվում են հասարակության խոցելի խումբ։

Ըստ կոնվենցիայի՝ երեխան իրավունք ունի ստանալ կրթություն։ Այս կետի շուրջ քննարկեցինք կրթության ոլորտում կատարվող մարտահրավերները։ Մասնակիցներով ներկայացրեցինք այն խնդիրները, ինչի հետ առնչվում է երեխան դպրոցի միջավայրում։ Պարոն Սաքունցը իր կողմից նշեց առարկաների նկատմամբ սովորողների հետաքրքրության ցածր վարկանիշները։ Այս փաստը քննարկման թեման տեղափոխվեց դեպի կրթական դաշտ, որի ընթացքում քննարկեցինք Հայաստանի կրթության թերությունները, բացերը և այս դրանց լուծման առաջարկները։ Հետաքրքիր դարձավ այն, որ մասնակիցներով առաջ բերեցինք դպրոցում հոգեբանի դերը՝ կարևորելով այն։ Դպրոցի միջավայրում երեխայի իրավունքի խոցելությունը նույնպես բարձր է, որի արդյունքում երեխան հոգեբանորեն և ֆիզիկորեն ենթարկվում է ճնշման։ Այդ իսկ պատճառով հոգեբանը մեծ դեր է տանում երեխայի իրավունքի կարևորության հարցում։

Հանդիպումը ես շատ եմ կարևորում, քանի որ հենց այս քննարկումների արդյունքում է, որ երեխան ճանաչում է իր իրավունքը, այնուհետև կարողանում է դրանք պաշտպանել։ Շնորհակալություն Արթուր Սաքունցին մեզ հետ նման քննարկում անցկացնելու համար։

Оставьте комментарий