Բաց պարապմունք Էմիլ Օրդուխանյանի հետ

5294275013639262677_121Հոկտեմբերյան ամենամյա 18-րդ հավաքի շրջանակում հոկտեմբերի 17-ին, հասարակագիտական լաբորատորիայի նախաձեռնությամբ, ունեցանք հասարակագիտական/քաղաքագիտական բաց պարապմունք Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանի հետ։ Պարապմունքի թեման էր «Քաղաքագիտության դասավանդումը Հետազոտական վարժարանում»։ 

Պարապմունքն սկսեց հասարակագիտության /քաղաքագիտության/ դասավանդող, հասարակագիտական լաբորատորիայի ղեկավար ընկեր Վարդանը, ով ներկայացրեց քաղաքագիտության դասավանդումը Հետազոտական վարժարանում՝ առարկայի ծրագիր, առաջադրանքների փաթեթ, հետազոտական աշխատանքների կազմակերպումը հասարակագիտական առարկաներից, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ, արտագնա պարապմունքներ, հասարակագիտական ստուգատես և այլն։

Պարապմունքի երկրորդ մասը վարեց պարոն Օրդուխանյանը, ով իր խոսքում կարևորեց քաղաքագիտության /հասարակագիտության/ դասավանդման նման կազմակերպումը Հետազոտական վարժարանում։ Նա նշեց, որ ներկայացված ծրագիրը բավականին համապարփակ է և համապատասխանում է արդի ուսուցման փիլիսոփայությանը։ Պարոն Օրդուխանյանը հանդես եկավ նաև մի շարք առաջարկներով, ինչպես, օրինակ, գիտական բաղադրիչի ավելացումը ծրագրում, որը կամբողջացնի հետազոտական աշխատանքների գործընթացը։ Նա կարևորեց նաև հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները՝ որպես հասարակագիտական կրթության կարևոր բաղադրիչ, արտագնա պարապմունքների և այցելությունների իրականացումը պետական կառավարման մարմիններ, գիտահետազոտական ինստիտուտներ, նշելով, որ դրանք թույլ են տալիս տեսականորեն ստացած գիտելիքը կիրառել պրակտիկայում։ Իսկ իր խոսքի վերջում պարոն Օրդուխանյանը նաև համագործակցային առաջարկներ ներկայացրեց մեզ, որոնք կնպաստեն կրթահամալիրի և Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի միջև կապերի ձևավորմանը։

Պարապմունքի վերջին հատվածում հանդես եկան մասնակից սովորողները՝ իրենց կարծիքներով, դիտարկումներով, հյուրին ուղղված հարցերով, ինչպես նաև առաջարկներով։

Հատվածներ հանդիպումից

Оставьте комментарий