Ուսումնական ճամբար ձմեռ 2022/ Ճամբարի ամփոփում

I Շաբաթ / Օր I

Ինչպես և այլ ջոկատներում՝ մեր ջոկատի ղեկավար՝ ընկեր Անուշի հետ քննարկում էինք մեր ճամբարի նախագծերը։ Նախագծերի շրջանակներում ունենք թարգմանչական և բեմադրական ծրագրեր։ Թարգմանչական նախագիծ ասելով պետք է անենք ինչ-որ ֆիլմի կամ մուլտֆիլմի թարգմանություն։ Բեմադրական նախագծի մեջ ունենք հայկական առակների և փոքր պիեսաների բեմադրում։ Այսքան նախագծերի հետ մեկ տեղ չենք մոռացել ուսումնական ճամփորդությունների մասին։ Պլանավորում ենք գնալ սահադաշտ և Լեռնանիստ։

Օրվա վերջում հասցրեցինք խաղալ սեղանի խաղեր։

I Շաբաթ / Օր 2

Պլանավորված ճամփորդություններից հերթը սահադաշտինն էր։ Անցած տարիներին նմանվելով գնացինք Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց։ Շատ լավ սահելուց հետո և տպավորություններով լի վերադարձանք դպրոց։

I Շաբաթ / Օր 3

Այսօր սկսեցինք բեմադրական նախագիծը։ Ընտրեցինք կարճ վեպ, բաժանեցինք դերերը և սկսեցինք ծանոթանալ տեքստին։ Ունեցանք նաև հետաքրքիր դասաժամ Իտալերենի ուսուցչի հետ՝ ով մեզ համար պատրաստել էր հարցաշար Իտալիայի մասին։

I Շաբաթ / Օր 4

Մենք դեռ անցած ամսվանիծ սկսած ունեինք մուլտֆիլմերի թարգմանչական նախագիծ։ Այս նախագծին մի խումբ սովորողներով թարգմանեցինք հայտնի Лунтик մուլտֆիլմից մեկ սերիա և ձայնագրեցինք այն։ Մեզ շատ դուր եկավ այս նախագիծը և դա դարձավ շուրջ տարյա։ Ճամբարի ընթհացքում թարգմանել և ձայնագրել ենք զանազան սերիաներ։

I Շաբաթ / Օր 5

Առավոտյան ունեցանք Աշխարհագրության վիկտորինա։ Ընկեր Գայանեն և իր ջոկատի խմումբը կազմել էին վիկտորինա, որտեղ կայն հետաքրքիր հարցեր իրենց հետաքրքիր պատասխաններով։ Բաժանվեցինք մի քանի խմբի և արդյունքում մեր ջոկատի խումբը հաղթող ճանաչվեց։

Քոլեջում հրավիրված էինք <<Արհեստական բանականության>> թեմայով հանդիպման։ Հանդիպումը անցավ բավականին հետաքրքիր։ Ավելի շատ կենտրոնացանք ծրագրավորման և ռոբոտների մասին։

Այսօր նաև ունեինք Մեդիաուրբաթ, որը պետք է վարեինք մենք՝ 9-րդ դասարանցիներս։ Մեդիաուրբաթը անցավ շատ աշխույժ։

II Շաբաթ / Օր 1

Այսօր ունեցանք միասնական վիկտորինա ընկեր Արևիկի ջոկատի հետ։ Սա նախապատրաստական վիկտորինա էր Что?Где?Когда? խաղի համար։

Մնացած ժամանակը նույնպես անցկացրեցինք խաղերով։

II Շաբաթ / Օր 2

Այսօր որոշեցին բացահայտել Solaron արևային վահանակներ արդատրող ընկերության արտադրամասը։

Սկզբում բարձրացանք Solaron-ի գրասենյակը, որտեղ մենք խոսում էինք հիմնականում էներգիայի և վահանակների առաջացման մասին։ Սենյակում տեղադրված էին երկու վահանակների տեսակներ։ Գրասենյակից գնացինք դեպի արտադրամաս։ Արտադրամասում ամեն տեղ աշխատանք էր կատարվում։ Կայն հսկայական սարքեր որոնք օգնում էին աշխատողներին կատարել այդ հսկայական աշխատանքը։ Այնտեղի ամեն վարկյանը գործ էր։

II Շաբաթ / Օր 3

Շարունակում ենք աշխատել մեր նախագծերի վրա։ Ավելի կենտրոնացած ենք մուլտֆիլմի թարգմանության վրա։ Թարգմանությունը վերջացնելուց հետո հասցրեցինք խաղալ խաղեր։

II Շաբաթ / Oր 4

Այսօր տեղի ունեցավ Что?Где?Когда? խաղը։ Մարմարյա սրահում կայնի զանազան խմբեր համ ավագ դպրոցից, համ միջին։ Խաղի վերջում երկրորդ փուլ անցան մի քանի խմբեր։ Խաղը ավարտվեց և մենք մեր ջոկատով խոհանոցում, որոշեցինք պատրաստել մրգային ֆրեշ և աղցան։

II Շաբաթ / Օր 5

Բոլորս սպասում էինք այս օրվան։ Ճամփորդություն դեպի Լեռնանսիտ։ Վերջապես։ Մեր և ընկեր Արևիկի ջոկատը գնացիքն դեպի Լեռնանիստ։ Անտեղ ուղակի հիանալի ժամանակ անց կանցրեցինք։ Լավ քշելուց հետո գնացինք տաքանալու։

Оставьте комментарий