Ի՞նչ կփոխվի մեր դպրոցում, եթե տնօրենը փոխվի

Ամեն դպրոց ունի իր տնօրենին, և այդ դպրոցի սովորողները հարգում են այդ տնօրենին։ Մեր դպրոցում նույնպես կա տնօրեն՝ Տիար Բլեյանը։ Մեր դպրոցում Տիրա Բլեյանը հաշվի առնելով սովորողների իրավունքը, հանել է սև և սպիտակ հանգնվելու օրենքը, դպրոցում ավելացրել է լողավազաններ, հեծանիվներ, ճամբարներ, ճամփորդություններ, նախագծեր։ Մի խոսքով ամեն ինչ որ եղեխան հաճույքով սովորի այդ դպրոցում։ Նաև նշեմ որ աշխատում են համակարգիչներով, որը նույնպես հեշտացնում է սովորողների և դասավանդողների առաջադրանքը։ Ինչպես հասկանում եք մեր դպրոցի տնօրենը, ըստ ինձ մեր դպրոցը դարձրել է մեր տունը։ Բայց եկավ այն օրը երբ Տիար Բլեյանը դառավ 65 տարեկան։ Ինչպես գիտենք այդ տարիքում մարդիկ գնում են թոշակի և չեն կարողանում նորից աշխատել։ Այս դեպքում կառավարությունը առաջարկում է, դպրոցը սարքել հիմնադրամ կամ Տիար Բլեյանին փոխարինի ուրիշ տնօրեն։ Բայց մենք ամեն կերպ փորձում ենք անել այնպես, որ Տիար Բլեյանը մնա մեր դպրոցի տնօրենը։ Ես մտածեցի, եթե մեր տնօրենը գնա, և գա ուրիշ տնօրեն, այդ դեպքում մեր դպրոցը կարող է նմանվել այլ դպրոցներին։ Օրինակ՝ մենք կսկսենք հանգնվել միանման, կամ ստիպված կիլնենք գրել տետրերում։ Կարող է նաև տարվա ընթհացքում չկարողանանք գնալ ճամփորդություններ կամ ճամբարների։ Էլ չեն լինի հեծանիվները կամ լողավազանները։ Բայց և կարող է մեր նոր տնօրենը լինի Տիրա Բլեյանի նմանատիպ մարդ, որը ընդհակառակը կփորձի դպրոցը ավելի լավնացնել իր մտքերով։ Իմ կարծիքով ես չէի ուզենա, որ մեր Տնօրենը փոխվեր, կուզենայի որ լիներ այնպես ինչպես կար։

Оставьте комментарий