Սարդարապատի հուշահամալիր

Մենք այսօր ընտանիքով գնացինք Սարդարապատ: Առաջին անգամ էի գնում: Ինձ միշտ թվացել է թե հուշահամալիրը դա շատ փոքրիկ կառույց է: Բայց այսօր ես տեսա շատ հսկայական հուշահամալիր, դիրքը բարձր, մուտքի երկու ցուլերի արձանները և դեպի թանգարան գնացող ճանապարհի աջ կողմի արծիվների հրաշալի արձանները կարծես այդ հերոսամարտում հաղթանակած հայ ժողորդի ուժը լինեն: Թանգարանի բակում տեղադրված էր Վիշապաքարը և հայաստանի տարբեր վայրրից բերված խաչքար և քառակող Կոթողներ: Թանգարանում ցուցադրված էր հին քարե դարից մինչև 20-րդ դարի վերջեր ժողովրդի կենցաղային և տնտեսական իրեր՝ գործիքներ, զենքեր և բազմաթիվ այլ իրեր, հայկական տարազներ, գորգեր, կարպետներ հայաստանի տարբեր վայրերից: Ես շատ հավանեցի գորգ գործելու տորքը, թել մանելու ճախարակը, մանկական օրորոցը, հին սպասքը, շատ հետաքրքիր էր զրահաբաճկոնը: Շատ հետաքրքիր անցավ օրը: Ես երբ մեծանամ, անպայման կգնամ և շատ ավելի երկար ժամանակ կլինեմ թանգարանում:

Оставьте комментарий