ՀՀ Ազգային ժողով․Ամառային դպրոց-Կլոր սեղան

5242265523780177270_121«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ կլոր սեղան, ՀՀ ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի արդյունքների մասին։ Հանդիպումը կազմակերպել էինք ծրագրին մասնակցած սեբաստացիներով և հրավիրել էին «Ամառային դպրոց»-ի այլ մասնակիցների։ Կլոր սեղանին ներկա էին նաև ծրագրի ղեկավարները՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին և ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանին։

Ծրագրի մասին՝ Կարինե Գոմցյան

5242265523780177259_121Կլոր սեղանին՝ ինչպես նշեցի, ներկա էին ծրագրի մասնակիցները և ղեկավարները։ Կարինեն նախ ներկայացրեց մեր հյուրերին, այնուհետև՝ ծրագրին։ Ծրագրի մասին խոսելուց նշեց դիմելու ընթացակարգը, երկշաբաթյա հիմնական գործունեությունը և մասնակիցների քանակը։

Իրականացված հանդիպումների շարք՝ Դավիթ Մուրադյան և Լաուրա Թորոսյան

Снимок экрана 2023-09-30 204432Ծրագրի մեծ ներառված էին պատգամավորների և պաշտոնյաների հանդիպումները, որոնց մասին խոսեցին Դավիթը և Լաուրան։ Նախ և առաջ ներկայացրեցին այլ հնարավորությունների մասին, որոնք տրվեցին մեզ ծրագրի շրջանակներում։ Ներկայացրեցին 3 կարևոր հանդիպումների մասին՝ ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և ՀՀ նախագահի հետ, ինչպես նաև այլ պատգամավորներին։

Իրականացված այցելություններ՝ Անահիտ Վերմիշյան և Լևոն Սահրադյան

Снимок экрана 2023-09-30 204331ԱԺ շենքից դուրս ծրագրի շրջանակներում ունեցել ենք «պետական» և «ուսուցողական» այցեր, որոնց մասին խոսեցինք ես և Լևոնը։ Նախ և առաջ ներկայացրեցինք, թե ինչու՞ էին կազմակերպվել այս հանդիպումները և ի՞նչմեզ տվեցին։ Խոսեցինք Սահմանադրական դատարանի, Կենտրոնական բանկի, Նախագահի նստավայրի և ՀՀ Կառավարության այցերը, ընթացքում ներկայացնելու լուսանկարները։ Ներկայացրեցինք պատմական և մշակույթային այցերի մասին։ Բացի ստացած գիտելիքից կարևորեցինք նաև աշակերտների հետ շփումը։

«Ամառային դպրոցը»-ը մասնակից սովորողի տեսանկյունից՝ Աշոտ Խաչատրյան

5242265523780177260_121Աշոտը մեր կլոր սեղանը ամփոփելով խոսեց ծրագրի առավելությունների և թերությունների մասին։ Ներկայացրեց իր առաջարկները ծրագիրը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Իր բոլոր առաջարկները քննարկվեցին ղեկավարների հետ։ Աշոտը ներկայացրեց իր կարծիքով ամենահաջող հանդիպումները, մի փոքր ներկայացրեց հանդիպման բովանդակությունը և խոսնակներին։

Մեր կլոր սեղանը ամփոփեցին հրավիրված սովորողները այլ դպրոցներից, կիսվելով իրենց տպավորություններով ծրագրի մասին և խոսելով ներկայիս իրավիճակից։

5242265523780177262_121

Оставьте комментарий