Ուսումնաճանաչողական այց ԱԳՆ

20230616_143659

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում է ուսումնաճանաչողական այցեր Հայաստանի, Արցախի և օտարերկրյա պետությունների ավագ դպրոցների սովորողների համար, սովորողները ծանոթանում են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, ղեկավարման, դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանը։
Հունիսի 16-ին Ավագ դպրոցի մի խումբ հետաքրքրված սովորողներով այցելեցինք ԱԳՆ՝ ուսումնաճանաչողական նպատակով։ Մեզ դիմավորեց և մեր շրջայցը ԱԳՆ շենքում իրականացրեց Հանրային լրատվության և դիվանագիտության վարչության երկրորդ քարտուղար Անուշ Հարությունյանը, ով ամբողջ ընթացքում մեզ փոխանցեց կարևոր և օգտակար տեղեկություններ դիվանագետի աշխատանքի մասին։

Читать далее

Բառարան

Снимок экрана 2023-02-16 231843Բառարանը, որոշակի կարգով դասավորված բառերի տեղեկությունն է։ Մասամբ բառարանի նյութ են ծառայում ոչ թե բառերը, այլ դարձվածները, կայուն բառակապակցությունները, քերականական ձևերը, ձևույթները։ Յուրաքանչյուր բառարան ներկայանում է որոշակի բառացանկով, որի բառաշարքը տեղակայվում է հիմնականում այբբենական կարգով,, մասամբ էլ այլ եղանակներով

 

Читать далее

Ռուբեն Սևակի թանգարանը

photo_5474279631340290623_yԱյս գեղեցիկ աշնանային օրվա արթիվ, որոշեցինք որ անպայման պետք է գնալ էջմիածին։ Աշունը Երևանում գեղեցիկ է, սակայն Էջմիածնում անմահական էր։ Էջմիածնում էինք Ռուբեն Սևակի թանգարանի այցելության նպատակով։

Թանգարանը ըստ իս ավելի շատ նման էր պատկերասրահի, քանի որ Ռուբեն Սևակի իրերից շատ չնչին մասն է պահպանվել և ուղղարկվել թանգարան։ Այն ու ամենայնիվ, շատ հետաքրքիր էր նայել և՛ նկարներին, և՛ իրերին։

Թանգարանում ցուցադրվում են Սևակի փաստաթղթերն ու ձեռագրերը, ածխանկարները, արևմտահայ նկարիչների կտավները։ Ցուցադրված են Ռուբեն Սևակի կողմից Մայր Աթոռին նվիրված արժեքավոր 200 կտավ։ Ի դեպ կտավների ցանկի մեջ նաև մտնում էին Այվազովսկու 2 նկարները։

Մինչ թանգարան այցելելը ես շատ լավ ու մանրամասն ուսումնասիրել եմ Ռուբեն Սևակի կենսագրությունը, և կարող եմ ասել, որ այս ողջ թանգարանի այցելության ժամանակ ինձ համար նորություն էր միայն այն, որ նա կապված է եղել արվեստի հետ։ Բավականին հետաքրքիր էր թանգարանում Այվազովսկու նկարները տեսնել՝ ես հաստատ չէի սպասում, որ այստեղ կհանդիպեմ։ Համենայն դեպս շատ հետաքրքիր էր նաև կենսագրության մեջ մի քանի հավելումներ լսել գիդի կողմից։ Նշեմ, որ թանգարանը գեղեցկացնում էին այդ 200 կտավները, քանի որ կարելի էր նաև ծանոթանալ այն ժամանակվա արվեստին, նկարիչների նկարներին և համեմատություն կազմել հիմիկվա նկարիչների հետ։

Սև քառակուսի

download

Բոլորը կարող են հորինել ինչ որ հեշտ բան, քան սև քառակուսին: Թվում է թե դա կարող են նկարել բոլորը փոքրից մեծ: Բայց բոլորս էլ հետաքրքրվում ենք այս հարցով, ինչու՞ է այս սովորական նկարը այսպես թանկ վաճառվում: Բան այն է որ ՙՙՍև քառակուսին՚՚ այդպես սովորական չի, ինչպես թվում է:

Նախ և առաջ ասեմ, որ ՙՙՍև քառակուսի՚՚  նկարում քառակուսիու կողմերը իրար հավասար չեն իրար: Նաև հանդիպակաց կողմերը իրար չեն համընկնում:

Նաև ՙՙՍև քառակուսին՚՚ սև չէ:

Քիմիական տեսանկյունից, գիտնականները պարզել են, որ Մալևիչը օգտագործել է երեք ներկեր:

Առաջինը-այրված ոսկոր

Երկրորդը-սև ոխրա

Երրորդը-մուգ կանաչ

Նաև Մալևիչը նկարի գույներին հետ խառնել է կավիճ: Որպեսզի հանի յուղաներկերի փայլող էֆֆեկտը:

Այսպիսով նկարիչը չի վերցրել և ուղղակի ներկել այդ գծած քառակուսին:

 

Ապստրակցիոնիզմ

Ապստրակցիոնիզմը ամենատարածված ժանրն է արվեստի մեջ: Այն ծագել է Եվրոպայի մի քանի երկրնորեւմ 20 դարի 1910թվականին: Ապստրակցիոնիզմի նպատակը այն էր, որ իրականությունը վերածել ֆորմալ պատկերների:

Абстракционизм - стиль в изобразительном искусстве и его разновидности

 

 

 

 

 

Ապստրակցիոնիզմների մեթոդը հիմնված էր գունային համակցությունների և երկրաչափական ձևերի ստեղծման վրա, որպեսզի դատողությունը թողնելով դիտողների երևակայության վրա:

 

Քանդակագործն ու իր խոսուն քանդակը

Ի՞նչ է քանդակագործությունը

Քանդակագործությունը համարվում է արվեստի ճյուղերից մեկը, որի քանդակները պատրաստված են պինդ նյութերից (Օրինակ՝ քարից, բրոնզից, երկաթից, մոմից, ոսկուց և այլն): Ավելի լայն իմաստով, քանդակագործության հիմնական խնդիրն է տարբեր նյութերից ստեղծել մարդու, կենդանու և այլ առարկաների ուրվագիծը, այնուհետև գործիքներով աշխատել ավելի մանր դետալների վրա:

Օրինակներ՝

 

Իմ քաղաքի քանդակը: Բարեկամության ձեռքեր

get

Շատ քչերին է հայտնի, բայց Երևանում Օղակաձև զբոսայգում գտնվում է «Բարեկամության ձեռքեր» քանդակը:

և այսպես…

1967թ. քանդակի նախնական դետալները Իտալիայի Կարարա բերվել են Երևան: 1965թ. Կարարա քաղաքում կազմակերպվում է միջազգային միջոցառում, որին նաև մասնակցում էր քանդակագործ Արա Հարությունյանը:

Միջոցառմանը մասնակցելու ժամանակ Արա Հարությունյանը և այլ քանդակագործներ այցելում են Կարարայի մարմարի քաևհանքըմ որտեղ Արա Հարությունյանը նկատում է խոշոր արձանի հատվածներ: Նրա ուշադրությունը գրավեցին ձեռքերը: Պարզվում է, որ դա Հիսուս Քրիստոսի ապագա արձանն է, որը քանդակագործը չի ավարտել:

Հետագայում Կարարայի քաղաքապետարանը ուղարկում է Երևան այդ ձեռքերի կրկնօրինակը, որպես բարեկամության խորհրդանիշ:

Կարարայի քաղաքապետը՝ Ֆիլիպո Մարտինելին նամակ է գրում Երևանում իր գործընկերոջը, որ «Ուրախ եմ տեղեկացնելու, որ երկաթգծով Ձեզ եմ ուղարկում սպիտակ մարմարից քանդակված մեծ ձեռքեր պարունակող երկու արկղ: Կարարա քաղաքի կողմից արվող այդ նվերը կդառնա բարեկամության խորհրդանիշ: Հուսով եմ, որ այն անվնաս տեղ կհասնի ու վստահ եմ, որ Երևանի բնակիչները կհավանեն կարարացիների նվերը»:

Հասնելով Երևան, Արա Հարությունյանի միջամտությամբ ձեռքերը նոր ձև ստացավ և տեղադրվեցին Երևանի օղակաձև զբոսայգում: