Բանահյուսություն

Բանահյուսությունը այս կամ այն ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունն է։ Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը, իր փորձը, իմաստությունը, ձգտումներն ու իդեալները։ Ժողովրդական բանահյուսությունները դարերով պահպանվել են բանավոր, հաղորդվել սերնդից սերունդ։

Ժողովրդական բանահյուսության տեսակները բազմազան են՝ առակ, հեքիաթ, հանելուկ, ասացվածք, առասպել, ավանդավեպ, ասք, ավանդություն, էպոս և այլն։

Առասպել

Առասպելի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում, ընկած են եղել տվյալ ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն մարդն իր մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների ուժի արտահայտություն։

Վիպերգ

Վիպերգերը ստեղծագործություններ են՝ հորինված առասպելական, կրոնական և պատմական անձանց ու իրադարձությունների շուրջ։ Հնագույնը առասպելաբանական վիպերգերն են՝ նվիրված աստվածների, դյուցազունների ծննդի ու արարքների նկարագրությանը, հիմնված առասպելական հավատալիքների ու պատկերացումների վրա

Դիտարկենք՝

«Հայկն ու Բելը»

Հայկի կերպարը մեզ ներկայացվում է քաջ, ըմբոստ, ազատասեր կերպար։ Այս հատկությունները ամենասկզբից երևում են, երբ Հայկը չի հնազանդվում բռնակալ Բելին։ Հետագայում սպանելով Բելին, հաստատում է երկրի անկախությունը։ Բելը ուներ կոնկրետ նպատակ՝ հպատակեցնել բոլոր ժողովուրդներին, և երբ իմանում է, որ Հայկը իրեն մերժել է, ներխուժում է Արարադ։ Բելի կերպարը վառ արտահայտվում է իր իրականացրած ծրագրում և հետագա քայլերի մեջ։ Այսինքն նրա հիմնական նպատակը, բոլորին վախի մեջ պահելն է, որպեսզի նա կարողանա ժողովուրդին պահել վախի տակ։ Սակայն ինչպես բնականոն ընթացքով, հայտնվում է մեկը, ով փրկում է երկիրը իր քաջությամբ։

«Արտաշես և Սաթենիկ»

Արտաշեսի և Ալանների թագավորի միջև պատերազմի «հաշտության դաշինք» դարձավ Սաթենիկը։ Արտաշեսի և Ալանների թագավորի կերպարները ներկայացվեցին երկու քաջ ազգերի առաջնորդներ։ Արտաշեսը՝ Ալանների թագավորի նկատմամբ հաղթանակած դիրք գրավելուց հետո, չի համաձայնվում հաշտությանը։ Այստեղ Արտաշեսը մանիպուլատորի և հաղթանակած կերպարի դիրքն է գրավում։ Սաթենիկի հետ շքեղ հարսանիք վարելով ևս ցույց է տալիս իր բարձրադիր դիրքը և շքեղությունը։

«Տորք Անգեղը»

Տորքի կերպարը պատկանում է չափազանցվածների շարքին։ Իր չափազանցությունը ուժի մեջ է, որը հաստատվեց վերջում՝ ժայռաբեկորներ նետելով։

Оставьте комментарий