Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն

Թեմա 2՝ Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն․
ա/ 
Պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ
բ/ Պետական իշխանություն և ինքնիշխանություն

Առաջադրանք
1․ Որո՞նք են պետության հատկանիշները։

Պետությունը գերակայությամբ օժտված քաղաքական հատուկ կազմակերպություն է։

  • Բնակչության և իշխանության բաժանումը վարչատարածքային սկզբունքով։
  • Պետությունը միայն կառավարմամբ զբաղվող մարդկանց խումբ է՝ հանրային իշխանություն։
  • Պետությունը հասարակական կյանքը կարգավորում է իրավական հիմքերով։
  • Պետությունն օժտված է ինքնիշխանությամբ։
  • Արդի պետության սահմանադրական բնութագրով՝ ժողովրդավարական, իրավական, սոցիալիստական է։

2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։

Մարդկանց համակեցության կանոնների կիրառումը հսկելու շրջանակներում պետությունն իր տարածքի առանձին քաղաքացիների, խմբերի և կազմակերպությունների  նկատմամբ ունի իշխանական լիազորությունների և օրենքով սահմանված հարկադրանքի մենաշնորհ: Դրա համար պետությունը ստեղծում է հասարակական կարգի պաշտպանության մարմիններ ու հիմնարկներ. ոստիկանություն, դատախազություն, դատարան, բանտեր և այլն:

3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։

Պետական իշխանության հատկանիշները՝

  • Պետական իշխանությունը համընդհանուր, համապարտադիր և ինքնիշխան է։
  • Պետական իշխանությունն իրականացվում է համոզման և հարկադրանքի եղանակներով։
  • Պետական իշխանությունը հանրային իշխանություն է։
  • Պետական իշխանությունը պետք է լինի լեգիտիմ։

4. Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները։

Ինքնիշխան պետությունը ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն, ունի բնակչություն, կառավարություն, կախվածություն չունի այլ երկրներից, ընդունակ է և լիազորված մտնել միջազգային հարաբերությունների մեջ մյուս ինքնիշխան պետությունների հետ։