Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան

Թեմա 1․Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան․
ա/ Քաղաքականությունը և Քաղաքագիտությունը
բ/ Հասարակության քաղաքական համակարգը և դրա սուբյեկտները
գ/ Քաղաքական համակարգի գործողության կառուցակարգը
դ/ Քաղաքական համակարգի բաղադրատարրերի բնութագրերը

Առաջադրանք
1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։

Քաղաքագիտությունը գիտություն է քաղաքականության վերաբերյալ, որը ուսումնասիրում է քաղաքական համակարգերը, մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների հետ։ Ավելի ընթարացնելով վերլուծում է քաղաքական ինստիտուտները և պետության և հասարակության փոխազդեցությունը։

2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները։

«Քաղաքականությունը» ընդհանուր իմաստով մի գործընթաց է, որի շրջանակներում մարդիկ ստեղծում և պահպանում են իրենց համակեցության կանոնները։ Այն կապված է այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են՝ կոնֆլիկտը և համագործակցությունը։

«Քաղաքագիտությունը» «քաղաքականությունը» հետազոտող գիտությունն է։ Գիտությունը բացատրում է քաղաքական իրադարձությունների պատճառները և մշակում է քաղաքական համակարգը բարելավելու ծրագիր։

3․ Ներկայացրե՛ք քաղաքական համակարգի բաղադրատարրերը։

Քաղաքական համակարգի բաղադրատարրերը՝

  • Քաղաքական հարաբերություններ
  • Քաղաքական կազմակերպություն
  • Քաղաքկական համակարգի կարգավորիչ նորմեր(իրավունք, քաղաքական նորմեր, ավանդույթներ, բարոյականություն և այլն)
  • Գաղափարական բաղադրատարր(բնակչության քաղաքական գիտակցությունը, քաղաքական գաղափարախոսությունները)