Ազգային ժողով «Ամառային դպրոց» ծրագիր

«Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու համար ես առաջարկում եմ այցելություն կատարենք իմ բլոգ։ Այնտեղ ես հրապարակում եմ ամփոփված կամ շուրջտարյա նախագծերը և բնականաբար տնային առաջադրանքները։ Բլոգը այս տարի ավելի շատ լեցուն եղավ տարատեսակ նախագծերով և հանդիպումներով, քանի որ դեռ ես չունեմ մասնագիտական կողմնորոշում և այսպիսի եղանակով փորձում էի ինձ տարբեր ոլորտներում։

Վերջերս կատարեցինք «Ուսումնաճանաչողական այց ԱԳՆ», որտեղ խոսեցինք մամուլի և դիվանագիտության թեմաներից։ ԱԳՆ-ի գրադարանում ավելի ծանոթացաքն շենքի և նախարարների պատմությանը։

Ըստ ուսումնական պլանի, կարևոր բաղադրիչ էր «Հետազոտական» աշխատանքը։ Նախապատրաստական աշխատանքում իմ հետազոտական աշխատանքի կետերն են, որոնք ես դեռ պետք է ուսումնասիրեմ։ Արդեն մարտ ամսին ես պաշտպանեցի աշխատանքս «Մամուլի լեզվաոճական առանձնահատկությունները» վերնագրով։ «Մայիսյան հավաքից հավաք» հաշվետվության մեջ ավելի մանրամասնեցի, թե ինչպես եմ աշխատել հետազոտականիս վրա։

Շուրջտարյա նախագծերից ընտրվեց իմ առաջարկած թեման՝ «12-ամյա կրթությունը Հայաստանում», որի վարողը ես էի։ Հանդիպման վերջում ես հավաքեցի իմ համադասարանցիների կարծիքները և տեղադրեցի բլոգում։ Ուսուցիչներին տվեցի մի քանի հարցեր ծրագրի փոփոխության հետ կապված։

Հանդիպում եմ նաև վարել «Քաղաքային ընկալումներ» թեմայով։ Այս հանդիպման հիմնական նպատակն էր ցույց տալ այս երեք վայրերի նշանակությունը երիտասարդության համար։

Շուրջտարյա նախագծերի շարքում են նաև «SED talk»-երը։ Այս նախագիծը հիմնված է «TED talk» անգլերեն ծրագրի վրա, որտեղ մարդիկ կիսվում են ազդեցիկ և մոտիվացիոնալ խոսքերով։ Մենք այդ ծրագիրը վերանվանեցինք և այն դարձավ «Sebastian Students Expanding Borders»։ Ես ներկայացրեցի իմ շարադրությունը «How to build self-confidence», որը ներկայացրեցի սովորողների և ուսուցիչների մոտ։

Կազմակերպեցինք նաև խաղարկային դատարան, անգլերենով, որը հիմնված էր հորինված պատմության վրա։ Այնտեղ ես տարա դատախազի դերը։ Տեսահոլովակը այստեղ՝ «Mock Trial»: