«Ավելորդը»

Պատմվածքը այստեղ՝ «Ավելորդը»

Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է Հաճի աղան տագնապի պահին։

Տագնապահար Հաճի աղան առաջնահերթին մտածում է իր մասին։ Մտածում է, թե ինչպես փրկի իր կաշին։ Տագնապի ժամանակ Հաճի աղան սկզբից ուզում էր հասկանալ լուրը կեղծ է, թե ոչ։ Նայելով այլ մարդկանց պահվածքները։ Եթե մարդիկ խուճապի մեջ են հետևաբար լուրը կեղծ չէ, եթե հանգիստ են ապա կեղծ է։ Սակայն այստեղ Հաճի աղան հանդիպում է մարդկանց երկու տեսակներին։ Մեկը, ով հավանաբար լուրը իմանալով հանգիստ իր գործով է զբաղվում, և մյուսները, ովքեր վերցրել են բոլոր կառքերը և հեռանում են քաղաքից։ Հետևաբար Հաճի աղան, ով միշտ կարգապահ էր և անգամ իր տաբատի փողկերը չէին կեղտոտվում, վերադառնում է տուն անխնա վիճակում։

Ովքե՞ր էին ընտանիքի անդամները, էլ ո՞վքեր էին Հաճի աղայի տան բնակիչները։

Հաճի աղայի ընտանիքում ապրում էին` Հաճի կինը, Հաճի աղայի որդիները, հարսները, թոռները, Սրբունը

Պատմվածքում  անընդհատ շեշտադրվում է՝ «ամենապետքական իրերը» արտահայտությունը, իսկ ո՞րն է «անպետքը»։

Ամենապետքական իրերը հանդիսանում էին Հաճի աղայի խանութից ապրանքները, գումարը, հարստությունը, շորերը։ Նունիսկ տան անդամները իրենց շորերը թողած Հաճի աղայի շորերն էին հավաքում։ Մտածում եմ, որ այս իրերի հավաքածու մեջ չկան անպետքները։

Բացատրիր անդամալույծի անձնազոհությունը։

Սրբունը իրեն ավելորդ զգալու պատճառով անձնազոհություն կատարեց։

Բացատրիր «Քաղաքը տեղից վեր կացել, գնում էր» փոխաբերությունը։

Այս փոխաբերությունը նշանակում է, որ քաղաքի ապրող ժողովուրդը լքել էր տարածքը։

Հաճի աղայի զղջման պատճառը։

Հաճի աղան զղջում էր իր արածի համար, քանի որ մեղք էր գործել։ Նա հարստության և հարազատ քրոջ միջև ընտրել էր հարստությունը։ Հաճին այդ տագնապի ժամանակ մտածում էր իր մասին և հետագայում իր ապրելու մասին։ Այդ պատճառով իր կատարած որոշումները արված են եղել ոչ գիտակցաբար։ Այնուհետև վերլուծելով հասկացել է, որ սխալ է վարվել, և պետք է միշտ գիտակցությունը արթուն պահել։

Ի՞նչ է նշանակում «Ավելորդ մարդ չկա․ Աստծու աջև հոգին հոգի է» նախադասությունը։

Ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք ասելու, թե ինչ-որ անձ այս երկրի վրա ավելորդ է։ Եթե մարդիկ ծնվում են, ապա ծնվելով ցույց են տալիս, որ իրանք թեկուզ փոքր, բայց ինչ-որ նշանակություն ունեն այս աշխարհում։

Դուրս գրել բարբառային բառերը և բացատրել։

Դիմհար-հենարարն

Ղայֆա-սուրճ

Օդա-գոմին կից սենյակ

Զելվել-փորձ ու ճարպկություն ձեռք բերել

Գյուգյում-պղնձե ջրաման

Խզակ-սահնակ

Դֆտիկ-բուրդ