Քրիստոնեության հռչակումը պետական կրոն

Հայոց Աբգար թագավորի օրոք և հաջորդ տարիներին Քրիստոսի տասներկու աշակերտներից Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ Հայոց աշխարհում ավետվում է քրիստոնեական ուսմունքը։ I դարում նրանց կողմից դրվում են Հայ առաքելական եկեղեցու հիմքերը։ Քրիստոնեական համայնքենրը հայտնի էին Մեծ Հայքում՝ Ծաղկանց լեռներում, Արարատ լեռան շրջակայքում, Սյունյանց նահանգում՝ Թանահատի վանքի տարածքում և այլ վայրերում։

III դարի երկրորդ կեսից Հայաստանի համար քաղաքական և կրոնական իրադարձությունները պայմանավորված էին Սասանյան Պարսկաստանի նվաճողական քաղաքականության դեմ հայ ժողովրդի դիմակայությանը։ Հայոց գահին Սասանյանները նշանակում էին իրենց թագաժառանգներին։ Այդ խանռաշփոթ շրջանում մոգերը քանդում էին հայոց հեթանոսական պաշտամունքի շինությունները։

Հոգևոր և քաղաքական ոլորտներում հայ ժողովրդի ինքնիշխանության և ազգային արժեքների պաշտպանությունը անհրաժեշտություն էր դարձնում քրիստոնեության պետականորեն ընդունումը։

Երբ Տրդատը վերադառնում է Հայաստան իր մոտ ծառայության է անցնում Գրիգորը։ Տրդատը Եկեղյաց գավառում՝ Անահիտ աստվածուհու տաճարում, զոհեր մատուցելիս նկատել էր, որ Գրիգորը չի մասնակցում արարողությանը։ Իմանալով, որ նա Անակի որդին է և քրիստոնյա է, Արտաշատ վերադառնալուց հետո արքան հրամայում է Գրիգորին փակել ստորգետնյա բանտում՝ Խոր Վիրապում, որտեղ մնում է 13 տարի։

Հռոմից Հայաստան էին փախել Հռիփսիմեի և Գայանեի գլխավորած քրիստոնյա կույսերը։ Տրդատը սիրահարվել էր Հռիփսիմեին, սակայն մերժվել էր նրա կողմից։ Այդ ամենը խորապես ցնցել էր Տրդատին, և երբ վեցերորդ օրը նա ցանկացել էր որսի գնալ, ծանր հիվանդացել էր։ Նրա քրոջը՝ Խոսրովիդուխտին, տեսիլք էր երևացել, որ Տրդատին կարող է բուժել միայն Գրգիորը։ Տրդատի հրամանով Գրգորին ազատում են և նա բուժում է բոլորին։ Այնուհետև Գրիգորը սկսում է քրիստոնեական քարոզչությունը։

Տրդատ III Մեծի հրամանով Հայոց աշխարհի բոլոր կողմերից Վաղարշապատ եկած զորքը Գրիգոր Լուսավորիչին կարգում են քահանայապետ։ Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիա Մաժակ քաղաքը։ Այնուհետև նա վերադառնում է Հայաստան։ Բագավանում՝ Նպատ լեռան ստորոտում, Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատվիրակներով դիմավորում են Գրիգորին։ Լուսաբացին նա արքունիքին, զորքին և ժողովրդին Արածանիի ջրերում մկրտում է։ Այդպես 301թ․ քրիստոնեությունն աշխարհում առաջինը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։