Պարտք, պարտաճանաչություն և խիղճ

Ի՞նչ եք հասկանում պարտք ասելով։

Պարտքը կարող է լինել նաև նյութական, նաև մարդկանց միջև հարաբերությունների շրջանակում։ Երբ ասում են «պարտք», ես այն միանգամից ընկալում եմ նյութականի առումով, այսինքն երբ մարդիկ միմյանց պարտք են մնում ու հիմանակում այդ պարտքը լինում է փողի սահմանում։ Սակայն ավելի երկար մտածելով, հասկացա, որ բացի «փողային պարտքից», լինում է նաև ուրիշ տեսակ պարտք։ Օրինակ՝ երբ մարդը օգնության կարիք է զգում ու մեկ ուրիշ մարդ օգնում է նրան, օգնողը ասում է, որ «դու պարտքի տակ ես»։ Մտածում եմ, որ դա նշանակում է, որ մեկ այլ ուրիշ անգամ, եթե մարդը մնում է պարտքի տակ ուրեմն ինքը պետք է ինչ-որ բանով մյուս անգամ օգնի։ Այսինքն ստեղից հասկանում ենք, որ բացի նյութական պարտքից, մարդկանց փոփհարաբերական պարտքեր էլ են լինում։

Որո՞նք են պարտաճանաչության դրական ու բացասական կողմերը։

Մարդ լինելով պարտաճանաչ, միշտ աշխատում է գրաֆիկով և երբեք չի մոռանում ուրիշների խնդրանքները։ Սակայն չեմ մտածում, որ պարտաճանաչության մեջ կարող է լինել, որևէ բացասական կողմ։ Պարտաճանաչ լինել, նշանակում է լինել մարդ, ով հասցնում է ամեն ինչ, իմանում է ամեն ինչ, կարողանում է ամեն ինչ։

Մարդու մեջ խղճի առկայությունը, կամ բացակայությունը ինչի՞ մասին է խոսում։

Մարդու խիղճը իմ կարծիքով պետք է նրա համար, որ մարդ կարողա իրան զերծ քաշի վտանգավոր գործողություններից։ Օրինակ՝ երբ մարդը ուզում է ինչ-որ մեկին սպանի, իր մոտ առաջանում է խղճի զգացողությունը։ Սակայն այս մարդասպանների ձևը ավելի ուշ է հանդիպում։ Հիմնականում նրանց մոտ հոգեբանական շեղումներ են։ Ամեն դեպքում, խիղճը կարող է մեզ հետ քաշել վտանգավոր գործողությունների ժամանակ։ Կամ, մենք նաև խղճում ենք այն մարդկանց ովքեր օգնության կարիք ունեն, սակայն խղճալով նրանց մեծամասնությունը չի օգնում այդ մարդկանց։ Բայց կան մարդիկ ովքեր խղճելով օգնում են, զերծ են մնում վտանգավոր քայլերից։ Իմ կարծիքով խղճի բացակայության դեպքում բոլորը կդքառնան սառնասիրտ և վատ կվերաբերվեն միմյանց։