Այս գեղեցիկ աշնանային օրվա արթիվ, որոշեցինք որ անպայման պետք է գնալ էջմիածին։ Աշունը Երևանում գեղեցիկ է, սակայն Էջմիածնում անմահական էր։ Էջմիածնում էինք Ռուբեն Սևակի թանգարանի այցելության նպատակով։
Թանգարանը ըստ իս ավելի շատ նման էր պատկերասրահի, քանի որ Ռուբեն Սևակի իրերից շատ չնչին մասն է պահպանվել և ուղղարկվել թանգարան։ Այն ու ամենայնիվ, շատ հետաքրքիր էր նայել և՛ նկարներին, և՛ իրերին։
Թանգարանում ցուցադրվում են Սևակի փաստաթղթերն ու ձեռագրերը, ածխանկարները, արևմտահայ նկարիչների կտավները։ Ցուցադրված են Ռուբեն Սևակի կողմից Մայր Աթոռին նվիրված արժեքավոր 200 կտավ։ Ի դեպ կտավների ցանկի մեջ նաև մտնում էին Այվազովսկու 2 նկարները։
Մինչ թանգարան այցելելը ես շատ լավ ու մանրամասն ուսումնասիրել եմ Ռուբեն Սևակի կենսագրությունը, և կարող եմ ասել, որ այս ողջ թանգարանի այցելության ժամանակ ինձ համար նորություն էր միայն այն, որ նա կապված է եղել արվեստի հետ։ Բավականին հետաքրքիր էր թանգարանում Այվազովսկու նկարները տեսնել՝ ես հաստատ չէի սպասում, որ այստեղ կհանդիպեմ։ Համենայն դեպս շատ հետաքրքիր էր նաև կենսագրության մեջ մի քանի հավելումներ լսել գիդի կողմից։ Նշեմ, որ թանգարանը գեղեցկացնում էին այդ 200 կտավները, քանի որ կարելի էր նաև ծանոթանալ այն ժամանակվա արվեստին, նկարիչների նկարներին և համեմատություն կազմել հիմիկվա նկարիչների հետ։