Կլիմա, դրա հիմնական տիպերը

Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմաններր միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են:

Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

Կլիմայի իմացությունը մարդկանց համար շատ կարևոր նշանակու­թյուն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:

Երկրագնդի վրա կլիմայական պայմաններր շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:

Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։

Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխար­հագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երեանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:

Օվկիանոսների ազդեցությունր մեծ է երկրագնդի այն շրջանների հա­մար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:

Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:

Կիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի ե օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:

Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռր ցուրտ է, իսկ ամառը’ տաք: Տեղումներր քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:

Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռր մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

Հարցեր և առաջադրանքներ 

Ի՞նչ է կլիման:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:

Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։

Մեր բնակավայրի կլիման գերիշխող քամին է գլխավորը:

Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:

Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի ե օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:

Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռր ցուրտ է, իսկ ամառը’ տաք: Տեղումներր քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։

Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:

Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռր մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

English flashmob

Անուն ազգանուն, էլ. հասցե

Anahit Vermishyan, anahit-vermishyan@mskh.am

դասարան, դպրոցի անուն

5th class of <<Mkhitar Sebastatsi>> educomplex

քաղաք, գյուղ, երկիր

Yerevan

1. Համաձայնվեք կամ մի՛ համաձայնվեք արտահայտված մտքի հետ` օգտագործելով «That is right-դա ճիշտ է» և ‹‹That is wrong-դա սխալ է›› ձևերը:Օրինակ՝ «The capital city of Armenia is Tbilisi.» «That is wrong. The capital city of Armenia is Yerevan.» «Moscow is larger than Yerevan.» «That is right. Moscow is larger than Yerevan.»
1. It is very hot in winter.
That is wrong. It is very cold in winter.
2. It is very hot in Africa.
That is right. It is very hot in Africa.
3. Dogs like to eat grass.
That is wrong. Dogs like to eat bone.
4. Cows give us milk.
That is right. Cows give us milk.
5. Elephants are small animals.
That is wrong. Elephants are big animals.
Տառով համարակալված յուրաքանչյուր նախադասություն ունի թվով համարակալված իր տրամաբանական զույգը: Համապատասխանեցրեք դրանք: 1. She can’t drive a car. 2. You mustn’t go to work today. 3. She can buy this dress. 4. I don’t want to swim in the sea. 5. He can reach the top of the shelf.
A) It is too cold today.
It is too cold today. I don’t want to swim in the sea.
B) Ben is tall enough.
Ben is tall enough. He can reach the top of the shelf.
C) It is cheap enough.
It is cheap enough. She can buy this dress.
D) You are too ill.
You are too ill. You mustn’t go to work today.
E) Helen isn’t old enough.
Helen isn’t old enough.She can’t drive a car.
III. Write about three things you do not like to do and three things you like to do. Գրիր երեք բան, որ սիրում ես անել և երեք բան, որ չես սիրում անել:
I like paint, play in the yard and read books. I don’t like to eat, play computer games and cooking.

Հնարագետ ջուլհակը(իմ դուր եկած հատվածը)

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Ես ընտրեցի այս մասը, որովհետև ինձ այդ մասը շատ հետեքրքրեց:

 

Ինչու՞ են արջերը քուն մտնում

c8e4523e75c540aba7e6f48477ad7c53.jpg

 

Ձմեռային քունը որջում արջերին օգնում է ապրել սոված ձմեռային սեզոնը: Քուն մտած արջը գրեթե չի շարժվում: Այդ ժամանակ մարմնի ջերմաստիճանը նվազում է մինջև 30°С, իսկ սիրտ-թոքային համակարգի աշխատանքը զգալիորեն դանդաղում է: Օրգանիզմի այս վիճակը նպաստում է ձմեռվա նախաշեմին կենդանու կուտակված ճարպի տնտեսական օգտագործմանը, ինչը թույլ է տալիս նրան ապրել երկար ձմեռն առանց ցավի: Արջը թաթը ծծում է ոչ թե նրա համար, որ ուզում է ուտել: Կատարելով այդպիսի գործողություններ նա խոնավեցնում է վերջույթները և կրծում է մաշկի թեփոտվող հատվածները:

Ինչու՞ է գալիս գիշեր

Untitled

 

Ցերեկը փոխում է գիշերը,գիշերը՝ ցերեկը: Մենք դրան սովորել ենք և չենք մտածում, թե որտեղ է արևը թաքնվում գիշերը: Մեզ թվում է, որ ինքը երկնքում շարժվում է, առավոտյան բարձրանում է, իսկ երեկոյան իջնում է հորիզոն, արդյունքում կատարվում է գիշերվա և ցերեկվա փոփոխությունը: Բայց իրականում արևը չի շարժվում, այդ մեր մոլորակն է անդադար պտտվում  իր առանցքի շուրջը, պտտվում է դեպի արևը մի կողմով, ապա մյուս: Այն կողմը, որտեղ արևը լուսավորում է, գալիս է ցերեկ, իսկ հակառակ կողմում՝ գիշեր: Եթե Երկիրը արևի ճառագայթներին կողմով շրջենք մյուս կողմ գիշերվա կողմում կլինի ցերեկ, իսկ ցերեկվա կողմում կլինի գիշեր:

 

Գարնանային ընթերցանություն

Ես կարդացել եմ Հարրի Փոթեր գիրքը: Արդեն կարդացել եմ երեք հատորները: Այս գիրքը գրել է Ջոան Քեթլին Ռոուլինգը:

Ջոան Քեթլին Ռոուլինգ ծնվել է հուլիսի 31-ին: Նա ապրել է Յեյթ, Հարավային Գլուսթերշիր, Գլուսթերշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անագլիա, Միացյալ Թագավորություն, անգլիացի գրող, առավելապես հայտնի է Ջեյ Քեյ Ռոուլինգ գրական կեղծանվանմբ։ Բրիտանական կայսրության և Պատվո Լեգեոնի շքանշանակիր է։ Նրա գրած Հարրի Փոթերի մասին պատմող  վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով։ 2001 թվականին Ջոան Ռոուլինգը <<Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը>> վեպի համար ստացել է <<Հյուգո>> մրցանակ։ Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։ Նրա գրքերը աշխարհի տարբեր երկրներում գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները։

Ջոանը սիրում էր պատմել հեքիաթներ, իր առաջին պատմությունը գրել է 6 տարեկանում։ Ինը տարեկան հասակում Ջոանը ընտանիքի հետ տեղափոխվել է Տատսհիլ, որը Լոնդոնի մերձակայքում փոքրիկ քաղաք էր։ Դպրոցն ավարտելուց հետո Ջոանը ընդունվում է Էկզետեր քաղաքի համալսարան՝ ընտրելով լեզվաբանի մասնագիտությունը, խորացված սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն։

1991 թվականին՝ 26 տարեկան հասակում, Ջոանը տեղափոխվել է Պորտուգալիա՝ անգլերեն դասավանդելու։ Այնտեղ նա ծանոթացել է ապագա ամուսնու՝ Ժորժի Արանտեսի հետ։ 1992 թվականին տեղի է ունեցել նրանց հարսանիքը։ Նույն ժամանակ Ջոանը սկսել է աշխատել Հարրի Փոթերի մասին առաջին գրքի վրա։ 1993 թվականի հուլիսի 27-ին աղջիկ է ունեցել, իսկ դրանից մի քանի ամիս անց ամուսինները ամուսանլուծվել են։ Ջոանը երեխայի հետ վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ բնակվելով քրոջ մոտ Էդինբուրգում։

Շատ չանցած Ջոանը աղջկա հետ տեղափոխվել է իր վարձակալած փոքրիկ բնակարանը։ Դառնալով միայնակ մայր՝ նա ապրել է պետությունից ստացած իր թոշակով, որը հազիվ հերիքում էր միայն ուտելիքի և երեխայի հագուստի համար։ Դրա հետ մեկտեղ, նա շարունակել է գրել։

Հարրի Փոթերի արկածների մասին առաջին գիրքը՝ <<Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը>> լույս է ընծայվում 1997 թվականին «Բլումբերգ» հրատարակչության կողմից, որը մասնագիտացած էր մանկական գրքերի հրատարակման վրա։ Նույն տարում գիրքը ճանաչվում է որպես տարվա լավագույն մանկական գիրք և դառնում բեսթսելեր։ 2000 թվականին Հարրի Փոթերի վիպաշարի առաջին երեք գրքերն արդեն վաճառվել էին 35 000 000 օրինակով, թարգմանվել 35 լեզուներով և հեղինակին բերել 480 000 000 ԱՄՆ դոլար։ Հարրի Փոթերի վիպաշարից վերջին՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գիրքը լույս է տեսել 2007 թվականին։ Հարրի Փոթերի վիպաշարի բոլոր գրքերով ֆիլմեր են նկարահանվել։