Рубрика: Ֆիզիկա․ Տանը և դասարանում

Նյութի ագրեգատային վիճակները/Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը/Հալման տեսակարար ջերմություն։

Նյութի ագրեգատային վիճակները։

Մարմինները լինում են պինդ, հեղուկ, գազային։ Կան մարմինները, որոնք կարող են լինել և հեղուկ ,և գազային, կամ և պինդ, և հեղուկ։

Բոլոր վիճակներում նյութերը ունեն հատկություններ, պինդ մարմինը ունի ծավալ, դրա ձևը փոփոխելու համար պետք է ուժ գործադրել, հեղուկը նույնպես ունի ծավալ, որը ընդունում է այն անոթի ձևը, որում լցված է։ Գազը չունի, ոչ սեփական ձև ոչ էլ ծավալ, գազի ծավալ ասելով հասկանում ենք այն անոթի տարողությունը, որի մեջ լցված է գազը։

Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը

Բյուրեղային մարմնի պինդ վիճակից հեղուկին անցումը կոչվում է հալում։

Սառույցը հալացնելիս նրա մասնիկների շարժման միջին կինետիկ էներգիան մեծանում է։ Որոշակի ջերմաստիճաններում սառույcի մասնիկների միջև ձգողության ուժերն արդեն չեն կարողանում նրանց պահել հավասարակշռության դիրքերի մոտ մասնիկների կարգավորված դասավորությունը խաղտվում է։ Եվ նյութը բյուրեղային վիճակից անցնում է հեղուկի։

Այն ջերմաստիճան, որի դեպքում նյութը հալվում է կողչվում է նյութի հալման ջերմաստիճանը։

Հալման տեսակարար ջերմություն

Այն ջերմաքանակը, որը անհրաժեշտ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար կոչվում է հալման ջերմություն։

Որքան մեծ է նյութի զանգավածը այդքան ավելի շատ ջերմություն է նրան հարկավոր հալելու համար։ Այսինքն հալման ջերմույթունն ուղիղ համեմատական է նրա զանգվածին։

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ հաղորդել մեկ կիլոգրամ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանում այն ամբողջությամբ հեղուկի վերածելու համար կոչվում է հալման տեսակարար ջերմություն։

Հալման տեսակարար ջերմությունը նշանակվում է՝ λ(լամբդա), չափվում է 1Ջ/կգ միավորով։

Q-ջերմաքանակ

Q=λm

Բյուրեղային m զանգվածով տված ջերմաքանակը որոշվում է՝Q=-λm

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Պինդ,հեղուկ և գազային։

  • Որոնք են ջրի ագրեգատային վիճակները: 

Ջուրը կարող է լինել պինդ, հեղուկ և գազային։

  • Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Դրանք որոշվում են ֆիզիկական պայմաններով։

  • Որ պրոցեսն է կոչվում հալում:

Բյուրեղային մարմնի պինդ վիճակից հեղուկին անցումը կոչվում է հալում։

  • Որ պրոցեսն է կոչվում պնդացում:

Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

  • Ինչ է հալման ջերմատիճանը:

Ջերմաստիճան, որի դեպքում նյութը հալվում է կողչվում է նյութի հալման ջերմաստիճանը։

  • Ինչ է գոլորշիացումը:

Մարմնի պինդ կամ հեղուկ վիճակից գազայինի անցումը կոչվում է գոլորշիացում։

  • Ինչ է խտացումը:

Երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

  • Որ գոլորշին է կոչվում հագեցած:

Իր հեղուկի հետ շարժուն հավասարակշռության մեջ գտնվող գոլորշին կոչվում է հագեցած։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s