Շաբաթ I
9-րդ դասարանցիների ամենամյա նախագծի շրջանակում մեզ ցույց տվեցին մի քանի հետաքրքիր փորձեր, որոնք մեզ հետագայում պետք եկան <<Սովորող սովորեցնող>> նախագծի համար։
Մյուս օրը որոշվեց գնալ կինոթատրոն, գիտական ֆիլմ դիտելու՝ <<Салют 7>>, որը հիմնված էր իրական իրադարձությունների վրա։ Առաջարկում եմ նայել 🙂
Երևի ամենասպասելի ճամփորդություններից մեկն էր սահադաշտը։ Ձմեռը հրաշալի ժամանակ է սահադաշտ այցելելու համար։





Քանի որ մենք նույնպես պետք է կատարեինք <<Սովորող սովորեցնող>> նախագիծը, պատրաստեցինք մի քանի փորձեր ռեակտիվ շարժման և Արքիմեդյան ուժի վերաբերյալ։ Մի քանի փորձեր պատրաստելով մենք արդեն պատրաստ էինք ներկայացնելու 4-5 դասարանցիներին։ Ճիստն ասած երեխաներին դուր եկավ փորձերը, որոնցից նաև կային փորձեր, որոնք երեխաները կատարել են։
Շաբաթ II
Մեր ճամփորդություններից մեկն էր նաև համարվում ռազմավարական ակադեմիան, որտեղ երևի բոլորը կուզենային հայտնվել։ Սկզբում մեզ արեցին մի փոքր էքսկուրսիա իրենց թանգարանում, այնուհետև մենք գնացեինք փորձել մեր դիպուկ կրակելու հմտությունները։






Դե ինչ ձմեռ առանց թեյախմության։ Այս ճամբարի ընթհացքում մենք իրականացրեցինք <<Ֆիզիկան թեյի սեղանի շուրջ>> նախագիծը, որտեղ մի փոքր խոսենցինք դիֆուզիայի մասին։
Շաբաթ III
Ինչպես ամեն տարի, բոլոր ջոկատները գնում են Լեռնանիստ սահելու։ Այս տարի մենք նույն պես գնացինք Լեռնանիստ։ Այնտեղ համեմատ անցյալ տարիների արևոտ էր և ոչ այդքան ցուրտ։

