Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։
Ի տարբերություն շարժման մյուս տեսակների, ռեակտիվ շարժումը առաջանում է առանց շրջապատի մարմինների հետ փոխազդեցության: Փոխազդում են համակարգի մասերը:
Ռեակտիվ շարժիչը մի սարք է, որից մեծ արագությամբ դուրս են նետվում վառելիքի այրումից առաջացած գազերը: Դրա հետևանքով հրթիռը շարժվում է գազի հոսքի ուղղությանը հակառակ:
Գազը ձեռք է բերում
pգ=mգ*vգ
Հրթիռը pհ=mհ*vհ և գազերը կազմում են փակ համակարգ, որի ամբողջական իմպուլսը հավասար զրոյի:
mհ*vհ+mգ*vգ=0
որտեղից՝
vհ=-mգ*vգ/mհ
Խնդիրներ
1.Երկու մարմին շարժվում են իրար ընդառաջ: Առաջին մարմնի զանգվածը 2կգ է, իսկ արագությունը՝ 3մ/վ: Երկրորդ մարմնի զանգվածը 4կգ է, իսկ արագությունը՝ 2մ/վ: Որքան է այդ մարմինների համակարգի լրիվ իմպուլսը և ինչպես է այն ուղղված:
2*3=6
4*2=8
+6-8=-2
Այս երկու մարմինները ուղղված են իրար հակառակ:
2. 9գ զանգվածով և 500մ/վ արագությամբ թռչող գնդակը հարվածում է հարթ սեղանին դրված 600 գ զանգվածով չորսուին և խրվում-մնում նրա մեջ: Ինչ արագություն ձեռք կբերի չորսուն: Շփումը սեղանի և չորսուի միջև անտեսել:
500*9=4500
v=p/m
4500/600=7,5
3. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է:
3,4*900=3060
3060/3,6=850