Սարդարապատի հուշահամալիրը գտնվում է Արմավիրի մարզում, Արաքս գյուղի մոտակայքում։ Սահմանակից է՝ Արագածոտն, Երևան և Արարատ մարզերին։ Արմավիրը հարուստ է տուֆով։
Հետաքրքիր փաստեր
Փաստ 1
Հայ մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը նախագծել և Սարդարապատի հուշահամալիրից ձախ, փոքր բարձունքի վրա կառուցել է Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որն իր ծավալով ու գաղափարով լրացրել և ամբողջացրել է համալիրը` դառնալով Հուշահամալիրի օրգանական մասը։
Փաստ 2
Սարդարապատի հուշահամալիրը խորհրդանշում է Հայաստանի փրկության և Հայոց հնագույն մշակույթի պահպանության հարցում Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը:
Փաստ 3
Զանգաշտարակը կառուցված է համաձայն ավանդության, որը պատմում է, որ ճակատամարտի օրերին Սարդարապատից մինչև Վաղարշապատ ու Երևան բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջել են, որոնք նպատակ են ունեցել աշխարհազոր հավաքել և ժողովրդին սթափ պահել:
Փաստ 4
Սարդարապատ հուշահամալիրը կառուցվել է զինվորների եղբայրական գերեզմանի վրա, ովքեր զոհվել են հայկական զորքերի և թուրք զավթյալների ճակատամարտի ժամանակ։ Թշնամու նկատմամբ Հայաստանի հաղթանակին նվիրված հուշահամալիրը կառուցվել է հայ ժողովրդի համար ճակատագրական դարձած Սարդարապատի ճակատամարտից կես դար անց:
Պրեզենտացիա՝ Սարդարապատ