Ամառային առաջադրանքներ մայրենիից

Ամառային առաջադրանքներ մայրենիից

Հարցեր

1.Գրեք, թե որ գիրքն եք կարդացել, ով է հեղինակը, ուրիշ ի՞նչ ստեղծագործություներ է նա գրել:

Ես կարդացել եմ «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը: Գիրքը գրել է Լուիս Քերոլը: Նա նաև գրել է «Ալիսը Հայելու աշխարհում» գիրքը:

2.Գրքից դուրս գրեք գլխավոր հերոսին բնութագրող տողերը և գրեք, թե ձեր շրջապատում այդպիսի հատկանիշներ ով ունի, մի քիչ պատմեք այդ մարդու մասին:

Ալիսը արկածասեր է, տարօրինակություններից չէր զարմանում, ինքն իր հետ էր խոսում, շատ խելացի է, ճշտախոս է, համարձակ և անվախ: Հերոսին հաճախ համեմատում եմ ինձ հետ: Իմ շրջապատում ասում են, որ ես խելացի եմ, ճշտախոս եմ և համարձակ: Ես ինձ համարում եմ կիսով չափ համարձակ և կեսով չափ անվախ:

3.Գիրքը կարդալուց հետո փորձեք կազմել գրքի վերաբերյալ խաչբառ, խաչբառը կազմեք թղթի վրա, ապա նկարեք և հարցերի հետ հրապարակեք բլոգում:

Untitled-1

1. Գրքի գլխավոր հերոսը:

2. Դեպի արկածներ տանող ճանապարհը, ո՞ւմ հանդիպեց Ալիսը:

3. Ալիսի կատվի անունը:

4. Որտե՞ղ հանդիպեց մկանը Ալիսը:

5. Դքսուհու կատվի անունը:

6. Կատվի աջակողմյան բնակիչը:

7. Կատվի ձախակողմյան բնակիչը:

8. Մարտյան Նապաստակի և Գլխարկագործի մեջտեղոմ ո՞վ էր նստած:

9. Ո՞վ էր Դքսուհուն հրավիրել քրոքեթ խաղալու:

10. Ինչի՞ միջոցով դուրս եկավ Ալիսը Հրաշքների աշխարհից:

Լեզվական առաջադրանք

1.Ձեր կարդացած գրքից դուրս գրեք 20 գոյական, որոնք լինեն եզակի և դրանք դարձրեք հոգնակի՝ ընդգծելով վերջավորությունները:

Գոյականներ

Գետափ-գետափներ

Քույր-քույրեր

Աչք-աչքեր

Գիրք-գրքեր

Նկար-նկարներ

Ծաղկեպսակ-ծաղկեպսակներ

Մարգարատածաղիկ-մարգարատածաղիկներ

Ճագար-ճագարներ

Ցանկապատ-ցանկապատներ

Բույն-բներ

Թունել-թունելներ

Աղջիկ-աղջիկներ

Ջրհոր-ջրհորներ

Սափոր-սափորներ

Թեյ-թեյեր

Կատու-կատուներ

Չղջիկ-չղջիկներ

Սրահ-սրահներ

Սեղան-սեղաններ

Բանալի-բանալիներ

2.Դուրս գրեք 20 ածական, որոնց համար ինքներդ գոյականներ դրեք, օրինակ՝ դուրս եք գրել գեղեցիկ բառը, դրան կարող եք ավելացնել հոգի բառը և կդառնա գեղեցիկ հոգի բառակապակցություն:

Ածականներ

Կարմրավուն աչքեր

Սպիտակ ճագար

Ուղիղ ճանապարհ

Երկար մատիտ

Փակ տարացք

Ոսկե ականջօղ

Հիասքանչ զգեստ

Խելացի տղա

Մեծ շուն

Ճերմակ ձյուն

Փայլուն աստղ

Բարդ խնդիր

Փոքրիկ երեխա

Խեղճ մարդ

Ազնիվ աղջիկ

Թաց փետուր

Շքեղ հագուստ

Նեղ սենյակ

Կլոր ափսե

Լուրջ մարդ

3.Դուրս գրեք 10-15 նախադասություններ, որոցում շաղկապներից առաջ դրված է ստորակետ, ընդգծեք շաղկապները:

Ալիսն արդեն ձանձրանում էր, որովհետև գետափին քրոջ կողքին նստած ոչինչ չէր անում:

Մեկ, երկու անգամ նա աչք գցեց քրոջ կարդացած գրքին, բայց այնտեղ ոչ նկար կար, ոչ էլ խոսակցություն

Ալիսին բոլորովին տարօրինակ ու արտասովոր չթվաց այն, որ ճագարն անցնելիս ինքնիրեն խոսեց:

 Կամ ջրհորն էր շատ խոր, կամ ինքն էր շատ դանդաղ ընկնում, որովհետև իջնելիս Ալիսը բավական ժամանակ ուներ դիտելու շրջապատը և մտածելու կատարվելիքի մասին:

Սկզբում փորձեց ցած նայել ու գուշակել, թե ինչին է մոտենում, բայց հատակում խավար էր և հնարավոր չէր որևէ բան զանազանել:

Հետո նայեց ջրհորի պատերին և նշմարեց, որ դրանք վերից վար լցված են պահարաններով ու գրադարակներով:

Դարակների մոտով անցնելիս ցած բերեց մի սափոր, որի վրա կպցրած էր «ՆԱՐՆՋԻ ՀՅՈԻԹ» պիտակը, բայց ափսոս դատարկ էր:

Ինչ ծիծաղելի կլինի, եթե հայտնվեմ այնպիսի մարդկանց մեջ, որոնք գլխիվայր են քայլում:

Գիտես չէ՞, որ չղջիկն ու մուկն իրար նման են:

Ալիսը չէր կարող պատասխանել այս հարցերից և ոչ մեկին, ուստի միևնույնն էր, թե որ հարցն է տալիս:

Նա արդեն ննջում էր և երազում սկսել էր տեսնել, թե ինչպես Դինայի թաթը բռնած զբոսնում է և շատ լուրջ հարցնում նրան:

Ալիսը հայտնվեց երկար ու ցածր սրահում, որը լուսավորված էր առաստաղից կախված լապտերների շարքով:

Հանկարծ նա մոտեցավ կարծր ապակուց պատրաստված եռոտանի մի սեղանի, որի վրա Փոքրիկ ոսկե բանալի կար:

Ալիսի առաջին միտքն այն եղավ, որ այն դռներից որևէ մեկինն է:

Բայց ավաղ, կամ փականքներն էին շատ մեծ, կամ բանալին էր շատ փոքր նա այդպես էլ չբացեց դռներից և ոչ մեկը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s