Նախնադարի պարբերացումն ու վաղ փուլերը

Նախնադարի պարբերացումն ու վաղ փուլերը

Նախնադարյան ժամանակաշրջանը այն դարաշրջանն է, երբ մարդկությունը սկսել է ապրել: Այն բաժանվում է մի քանի մեծ դարաշրջանների: Պատմության այդպիսի բաժանումը փուլերի կոչվում է պարբերացում: Ամենահին դարաշրջանը անվանվել է այն նյութի անունով, որը օգտագործվել է աշխատանքային գործիքներ պատրաստելու համար: Դրա համար այն կոչվում է քարի, բրոնզի և պղնձի դարաշրջան: Ամենաերկար դարաշրջանը դա քարեդարն էր: Այն սկսվել է 3 միլիոն տարի առաջ և վերջացել Ք.ա VI հազարամյակի կեսին: Քարե դարը բաժանվում է երեք դարաշրջանների հին քարե դար, միջին քարե դար և նոր քարե դար:

Քարե դարից հետո գալիս է մետաղի կիրառման շրջանը: Քարե դարի և մետաղե դարի միջանկյալ դարաշրջանը դա պղնձե-քարե դարաշրջանն է: Այն տևել է Ք.ա VI հազարամյակի կեսից մինչև Ք.ա IV հազարամյակի սկիզբ:

Պղնձե դարի հաջորդում է բրոնզե դարը: Այն սկսվել է Ք. ա IV հազարամյակի կեսերին, տևել է Ք. ա II հազարամյակի վերջը:

Հին քարե դարը սկսվում է մարդկության սկզբնավորման ժամանակաշրջանից՝ տևել է մինչև Ք. ա XII հազարամյակ:

Սկզբում մարդիկ ապրում էին քարանձավում խմբերով: Զբաղվում էին որսորդությամբ: Հին քարի դարում մարդիկ սովորեցին ստանալ կրակը և օգտագործել՝ տաքացնել իրենց կացարանը, կերակուր պատրաստել և պաշտպանվել գազաններից:

Հին քարե դարից  (պալեոլիթ) հետո ձևավորվում է բանական մարդը: Ստեղծվեցին տոհմային համայքներ, ազգակցական խմբեր: Ի տարբերություն նախնադարյան համայքային հոտերի սրանք ունեին մշտական բնակատեղը և անդամները: Ամենահնագույն կայանը հին քարե դարի գտնվում է Գուգարքում: Այդպիսի կարևոր կայաններ կան նաև Արզնիում, Արտին լեռան վրա և  Ազոխում: Այդ կայաններից հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, զենքեր, գործիքներ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s