Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում

Բանաստեղծություն

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

 

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

 

Բացատրություն

Մշուշոտ աշուն է:

Ժայռից մասուրը թափվում է առուն:

Առուն լցվում է կարմիրով և աշխույժ գնում է, բարի է:

Առուն վախենում է քարից,

Բայց երբ թռչում է քարի վրայից,

Ահռելի ուժ է ստանում:

Առուն ինչպես կլռի,

Եթե սիրելին կուժը ձեռքին եկել է ջրի:

Խորը աշուն է:

Առուն մասուրը դեռ տանում է:

 

Untitled

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s