Ամառային առջադրանք մայրենիից

Ամառային առջադրանք մայրենիից

ՊԻՆՈՔԻՈՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Screenshot_1-4

.Ո՞վ է գրքի հեղինակը:

Գրքի հեղինակը Կարլո Կոլոդին է:

.Ո՞ր հատվածը հավանեցիք գրքից դուրս գրեք:

Պինոքիոն պառկեց ու քնեց: Եվ քնի մեջ երազում տեսավ գեղեցիկ ու ժպտադեմ Ֆեյային, որը նրան համբուրեց ու այսպես ասաց.

<<Կեցցե՛ս, Պինոքիո: Քո բարեսրտության համար ես ներում եմ քո այն բոլոր չարաճճիությունները, որ մինչև այսօր արել ես դու: Այն բոլոր երեխաները, որոնք սիրով ու հոգատարությամբ օգնում են հիվանդ ու կարիքի մեջ գտնվող իրենց ծնողներին, միշտ էլ արժանի են մեծ գովասանքի և մեծ սիրո, եթե նույնիսկ չեն կարող հնազանդության ու լավ վարքի տիպար հանդիսանալ: Խելքի եկ ապագայում, և դու երջանիկ կլինես>>:

Հենց այդտեղ երազը վերջացավ, Պինոքիոն արթնացավ խոշոր ու լայն բացած աչքերով:

Այժմ ինքներդ պատկերացրեք, թե նա ինչքան զարմացավ երբ արթնանալով , տեսավ, որ էլ ոչ թե փայտյա բուրատինո է դարձել է ուրիշ երեխաների նման մի իսկական տղա:

.Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը:

Տեսնելով բուրատինոյի գլուխը ցեխի մեջ, ոտքերնել էլ վեր տնկած ու անասելի արագությամբ թափահարելիս, օձին մի տնկած ու անասելի ծիծաղ բռնեց, որ ծիծաղե՜ց, ծիծաղեց, ծիծաղեց և վերջապես, զոռից կրծքի երակներից մեկը պատռվեց ու այս անգամ իսկապես սատկեց:

Այն ժամանակ Պինոքիոն նորից սկսեց վազել, որպեսզի մինչև մութն ընկնելը հասնի Ֆեյայի տուն: Բայց ճանապարհին , չկարողանալով այլևս դիմանալ քաղցին, թռավ ընկավ մի այգի՝ խաղողի մի քանի պտուղ ուտել ցանկությամբ: Բայց երանի՜ մտած չլիներ….

Դեռ խաղողի թփին էլ չէր հասել, մեկ էլ ՝չրը՛ խկ… և ոտքերը լռվեցին սուր երկաթների մեջ, ու նա շրջվեց այնպես, որ կարող էր երկինքի աստղերը հաշվել:

Խեղճ բուրատինոն ընկել էր թակարդը, որ գյուղացիներն էին դրել այտեղ՝ մոտակա հավաբների թշնամի մի քանի մեծ կզաքիսներին բռնելու համար:

.Ո՞րն է ամենատխուր հատվածը:

Վերջին ուժերը հավաքելով, նորից սկսեց վազել և մի քանի րոպեից հետո հասավ այն մարգագետնին, որտեղ առաջ սպիտակ տնակներ բարձրանում: Բայց սպիտակ տնակն այլևս չկար: Նրա տեղը գտնվում էր մի փոքրիկ մարմարյա քար, որի վրա փորագրված էին այս տխուր բառերը.

ԱՅՍՏԵՂ ՀԱՆԳՋՈՒՄ Է

ԿԱՊՈՒՅՏ ՄԱԶԵՐՈՎ ՋՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ,

        ՈՐԸ ՎՇՏԻՑ ՄԱՀԱՑԱՎ,

ԵՐԲ ԻՐ ՓՈՔՐԻԿ ԵՂԲԱՅՐ ՊԻՆՈՔԻՈՆ

                      ԼՔԵՑ ՆՐԱՆ

Նա երեսի վրա փռվեց գետնին և, բյուր համբույրներով ծածկելով մարմարյա գերեզմաքարը, սկսեց ողբալ ու հեկեկալ:

.Ո՞ր հերոսին կցանկանայիք նմանվել և ինչու՞:

Ես կցանկանայի նմանվել Ֆեյային: Նա շատ խելացի էր և օգնում էր Պինոքիոյին:

.Ի՞նչ սովորեցիք:

Ես սովորեցի, որ պետք է լսել մեծերին և անկարգություն չանել:

.Ի՞նչը կփոխեիք սեղծագործության մեջ:

Չեի ցանկանա, որ Պինոքիոն ավանակ դառնար:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s