Рубрика: Հայրենագիտություն

Թղթի ստեղծման պատմությունը

Թուղթը  բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ է:Թղթի  արտադրությունը բաղկացած է մի քանի փուլերից՝ թղթազանգվածի պատրաստում, սպիտակեցում, թուղթ պատրաստող մեքենայով մշակում և փաթաթում:

Թղթազանգված ստանալու համար փայտանույթը ենթարկում են մեխանիկական և քիմիական մշակման: Բարձրորոկ թուղթ ստանալու համար թղթազանգվածին ավելացվում է հանքային նյութեր, օսլա և կավ, թղթին ամրություն տալու համար ավելացվում են սինթետիկ խեժեր, թանաքի և ներկի  տարածումը կանխելու համար՝ սոսնձող նյութեր, գունավորման համար՝ ներկանյութեր:Թղթազանգվածը  փռվում է մանր անցքով ցացի վրա, ջրազրկվում է, այնուհետև ծանր ու տաք թմբուկներով արդուկվում և վերածվում է ստվար ու հարթ թղթի:

Թուղթ կարելի է ստանալ գործածված թղթից՝ թղթաթափոնից:Թղթաթափոնից ստացված թուղթը կարելի է մշակել մի քանի անգամ:Հայտնի են թղթի 600 տեսակ.տպագրական, գեղազարդիչ, զտիչ, կավճապատ, պարաֆինապատ, հիգիենային, կպչուն, պատճենահանման, տեխնիկական, լուսազգայուն և այլն:

Թուղթն օգտագործում են տպագրության, գրելու, նկարելու, փաթեթավորման, ջերմա- և էլեկտրամեկուսացման, տոպրակներ, պաստառներ, ստվարաթուղթ, պարաններ և նույնիսկ մեքենաների ատամնանիվներ պատրաստելու համար:
 

Թղթի ստացման պատմությունից
Ժամանակակից թղթի նախատիպը եղել է հին եգիպտացիների մ. թ. ա. III հազարամյակի սկզբին պապիրուսից պատրաստած նյութը: Նրանք պապիրուսի ցողունի միջուկից կտրած երկայնական շերտերը դասավորում էին իրար կողքի, սոսնձում, ստացված «թղթերը» հարթեցնում և չորացնում էին արևի տակ: 
Ասորեստանցիները գրում էին կավե սալիկների, հայերը՝ մագաղաթի, ռուսները՝ կեչու կեղևի վրա:
Թղթի պատրաստման եղանակը հայտնագործվել է Չինաստանում դեռևս մ.թ.ա. II դարում, որը երկար ժամանակ չինացիները գաղտնի էին պահում: Նրանք թուղթը պատրաստում էին հնդկեղեգի (բամբուկ) մանրաթելերից: Թուղթը Հայաստանում գործածվել է VIII–IX դարերից, Եվրոպայում՝ X դարից: XIII–XIV դարերում թղթի արտադրության տեխնոլոգիայի տարածման համաշխարհային կենտրոն դարձավ Սամարղանդը, որը գտնվում էր Չինաստանից Եվրոպա տանող ճանապարհին: Թղթի արտադրության առաջին ֆաբրիկան Ռուսաստանում կառուցվել է 1655 թ-ին:  Միայն XIX դարում մարդիկ սկսեցին թուղթ պատրաստել փայտից, որի հիմնական բաղադրամասը թաղանթանյութն է:

 

   Աշխարհում թղթի 25%-ը ստացվում է թղթաթափոնից: 1 տ թղթաթափոնի օգտագործումը հնարավորություն է տալիս պահպանելու նվազագույնը 2 ծառ:  

 

 

  • Մինչև թղթի գյուտը հայերը հիմնականում գրում էին մագաղաթի վրա:
  • Մագաղաթը կաշվից պատրաստված գրանյութ է: Ըստ հունական ավանդության` այն ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում և քաղաքի անունով կոչվել է պերգամենտ: Մագաղաթը պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն. գրվում էր երկու երեսին, և, ի տարբերություն պապիրոսի փաթեթի, նրանք իրար վրա դնելով՝ ստացվում էր այժմյան գրքի ձևը: Մագաղաթի պատրաստման տեխնոլոգիան բարձր զարգացման հասավ միջնադարյան Հայաստանում, և ստեղծվեցին բազմահազար մագաղաթե ձեռագրեր:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s