Рубрика: Без рубрики, մայրենի առաջադրանք 3

Անդաստան

Արեւելեան կողմն աշխարհի

Խաղաղութի՜ւն թող ըլլայ…Ո՜չ արիւններ, քրտինք հոսին

Լայն երակին մէջ ակօսին.

Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՛

Օրհներգութ՜իւն թող ըլլայ։

Արեւմտեան կողմն աշխարհի

Բերրիութի՜ւն թող ըլլայ…

Ամէն աստղէ ցող կայլակի,

Ու ամէն հասկ ցուլէ ոսկի.

Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՛

Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ։

Հիւսիսային կողն աշխարհի

Առատութի՜ւն թող ըլլայ…

Ոսկի ծովուն մէջ ցորեանին

Յաւէտ լողայ թող գերանդին.

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի՛

Հարաւային կողմն աշխարհի

Պըտղաբերում թող ըլլայ…

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,

Յորդի գինին բաժակներուն.

Ու երբ թխեն հարսերը հացը բարի՛

Սիրերգութի՜ւն թող ըլլայ։

Արևելան կողմն աշխարհի

Խաղաղություն թող լինի…Արյուն չլինի,քրտին հոսի

Ակոսի լայն երակի մեջ.

Ու երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի՛

Օրհներգություն թող լինի:

Արևմտյան կողմն աշխարհի

Բերիություն թող լինի…

Աստղերը թող փայլեն 

Ու ամեն հասկ թող ոսկի լինի.

Եվ ոչխարներն երբ սարի վրա արածեն

Շատ ծաղիկներ թող լինի:

Հյուսիսային կողմն աշխարհի

Առատություն թող լինի

Ցորենի ոսկի ծովի մեջ

Անընդհատ լողա գերանդին.

Ու երբ լայն բացվի ամբարը աղունների համար

Բերկրություն թող լինի:

Հարավային կողմն աշխարհի

Պտղաբերություն  թող լինի

Ծաղկի մեղրը փեթակներում թող լինի

Թող գինին առատ լինի.

Ու երբ հարսները թխեն հացը բարի՛

Սիրերգություն թող լինի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s