Рубрика: Без рубрики, մայրենի առաջադրանք 3

Իմ առաջին օրը դպրոցում

Շա՜տ  լավ եմ հիշում իմ առաջին սեպտեմբերի մեկը, որ դեռ հինգ տարեկանս չէր լրացել, գնացի դպրոց: Այդ օրը առավոտյան շատ վաղ էի արթնացել, հագել էի գեղեցիկ դպրոցական հագուստ: Դպրոցի բակում հավաքված էին բոլոր աշակերտները, բոլորիս ձեռքին կային գեղեցիկ ծաղկեփնջեր և գունավոր փուչիկներ: Ես այնքան հուզված էի, որ սկսեցի լաց լինել, բայց ամեն ինչ փոխվեց, երբ տեսա ընկեր Անահիտին: Նա իմ առաջին ուսուցչուհին է:

Այդ օրը նա շատ ավելի գեղեցիկ և ուրախ էր, ինչպես այդ օրվա պայծառ արևը:Նա բոլորիս դիմավորեց ժպիտով և տարավ դասարան: Նա մեզ համար անակնկալ էր պատրաստել, ամենքի սեղանին համեղ թխվածք և հյութ էր դրել:

Թխվածքները համտեսելուց հետո սկսեցինք խաղալ հետաքրքիր խաղեր, նկարեցինք, երգեցինք և գնացինք բակ տեսնելու մեր մյուս անակնկալը: Ընկեր Անահիտը հավաքեց բոլորիս փուչիկները, կապեց իրար և ասաց, որ երազանք մտածենք:Միասին «ուռա՜» գոռալով փուչիկները բաց թողեցինք կապույտ երկինք: Փուչիկները կամաց-կամաց լողալով կորան երկնքի խորքում:

Կարծում եմ, որ կկատարվի յուրաքանչյուրիս երազանքը:

Իմ առաջին օրը դպրոցում, ինչպես նաև ընկեր Անահիտին ես երբեք չեմ մոռանա:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s