Արագած

Արագած

Aragats_mountain,_Aragatsotn,_ArmeniaԱրագած լեռան բարձրությունը 4090մ է:Արագածի անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ):                                       Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը :Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի հետ միասին սկիզբ են տալիս մի շարք գետերի և գետակների:Արագածի ընդերքի ջրերով է սնվում Մեծամոր լիճը:Գագաթին և լանջերին կան գեղատեսիլ լճակներ:Դրանցից ամենամեծը Քարի լիճն է:Լեռան շրջակայքի քաղաքներից են Աշտարակը,Ապարանը,Արթիկը և Թալինը:                                                            Ժողովուրդը Արագածի մասին պատմում է հետևյալ ավանդությոինը:                                            Ժամանակով Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s